Արմինֆո.ՀՀ կառավարությունն օգոստոսի 21-ի նիստում հավանություն է տվել ««Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
Կառավարության հաղորդագրության համաձայն, նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է ապահովել պետական պարտքի ոլորտի կարգավորման արդիական համակարգ` միջազգային ֆինանսական կառույցների կողմից կիրառվող չափանիշներին համահունչ, ինչպես նաև նորմատիվ իրավական կարգավորմամբ լուծել գործնականում ի հայտ եկած և օրենսդրական կարգավորում պահանջող հարցերն ու խնդիրները:
Նախագծերով առաջարկվում է ամրագրել մի շարք փոփոխված և նոր կարգավորումներ, մասնավորապես, վերանայել «պետական պարտք» հասկացությունը՝ դրանում բացառելով կենտրոնական բանկի արտաքին պարտքն ու պետական երաշխիքը և ներառելով համայնքների պարտքը, ըստ այդմ՝ ամրագրելով համայնքի պարտքի կառավարման հետ կապված ընդհանրական կարգավորումներ և սահմանելով, որ համայնքը փոխառու միջոցներ կարող է ներգրավել միայն ներքին աղբյուրներից, սահմանել «հանրային հատվածի պարտք» հասկացությունը և դրա կազմում ներառել պետական պարտքը, հանրային հատվածի ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների պարտքը, վերանայել պետական պարտքի ներգրավման նպատակները, ինչպես նաև պետական պարտքի կառավարման հիմնական նպատակը՝ նոր կարգավորումներին և միջազգային լավագույն փորձին համահունչ և այլն
![]() | 4.77 | 0.00 |
![]() | 382.70 | -0.07 |
![]() | 445.92 | 0.03 |
![]() | 515.50 | -1.05 |
![]() | 275.70 | -0.15 |
![]() | 25.88 | -0.08 |
![]() | 53.31 | -0.03 |
![]() | 474.87 | 0.68 |