Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025 17:35
Նաիրա Բադալյան

Հայաստանում պիլոտային ռեժիմով կգործարկվի անկանխիկ վճարումներից հետվերադարձի համակարգը

Հայաստանում պիլոտային ռեժիմով կգործարկվի անկանխիկ վճարումներից հետվերադարձի համակարգը

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանն ուղղված աշխատանքները։

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, ներկայացվել են անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումների մեխանիզմները և ազդեցությունների գնահատականները: Մտքեր են փոխանակվել գործառնություններից հետվերադարձի հիմնական սկզբունքների, անկանխիկ առևտրից հետվերադարձի ներդրման հիմնական նպատակների շուրջ:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախնական փուլում իրականացնել համակարգի փորձնական (պիլոտային) գործարկում և դրա արդյունքների հիման վրա հստակեցնել հետագա քայլերը՝ ապահովելով համակարգված և ամբողջական ներդրումը։