Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025 11:27
Նաիրա Բադալյան

Երևանն ու Պեկինը ջանքեր կգործադրեն հայկական արտադրանքի արտահանումը և դրա մուտքը չինական շուկա խթանելու համար. հայտարարություն

Երևանն ու Պեկինը ջանքեր կգործադրեն հայկական արտադրանքի արտահանումը և դրա մուտքը չինական շուկա խթանելու համար. հայտարարություն

Արմինֆո Երեւանն ու Պեկինը ողջունում են վերջին տարիներին երկկողմ առեւտրի կայուն աճը եւ հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու դրա հետագա աճի ուղղությամբ, այդ թվում՝ հայկական արտադրանքի արտահանման խթանման եւ դրանց՝ չինական շուկա մուտք գործելու, ինչպես նաեւ Հայաստանում չինական ընկերությունների ներդրումների ներգրավման նպատակով։ Հայաստանը ողջունում է չինական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին։ Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հայտարարությունում:

Համաձայն փաստաթղթի՝ կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխանակումները եւ համագործակցությունը՝ առեւտրի եւ ներդրումային ներուժի ընդլայնման նպատակով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիայի աղբյուրները, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը եւ այլն։

«Կողմերը ճանաչում են Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի էական դերը Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման գործում եւ հայտնում են իրենց պատրաստակամությունը շարունակելու կանոնավոր կերպով գումարել Հանձնաժողովի նիստերը եւ ջանքեր գործադրել դրա որոշումների համապարփակ իրագործման ուղղությամբ, ինչի համար երկու կողմերն էլ բարձրացնում են Հանձնաժողովի համանախագահների մակարդակը։

Չինաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Չինաստանի ներմուծման միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի ներմուծման եւ արտահանման տոնավաճառին, Չինաստանի ծառայությունների առեւտրի միջազգային տոնավաճառին, Գլոբալ թվային առեւտրի ցուցահանդեսին, Չինաստանի սպառողական ապրանքների միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի միջին եւ փոքր ձեռնարկությունների միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի ներդրումների եւ առեւտրի միջազգային տոնավաճառին եւ այլ խոշոր ցուցահանդեսների։ Չինական կողմն աջակցում է հայկական կողմին բարձրորակ ապրանքների առաջխաղացման եւ վաճառքի համար առցանց հարթակների օգտագործման հարցում։ Հայաստանը նույնպես ողջունում է չինական կողմի ակտիվ մասնակցությունը Հայաստանում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին եւ տոնավաճառներին, այդ թվում՝ «EXPO Food and Drinks», «ArmProd EXPO», «Build EXPO», «Industrial Armenia EXPO», «DigiTec Expo», «ArmHighTech Exhibition» ցուցահանդեսներին, եւ այլն։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ առավել մեծացնելու փոխադարձ ներդրումները՝ այնպիսի ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու նպատակով, ինչպիսիք են արդյունաբերությունը, տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, էներգետիկան եւ այլն, խթանելու բարձրորակ համագործակցությունը։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ քննարկելու առեւտրատնտեսական ոլորտին վերաբերող պայմանագրային-իրավական դաշտի կատարելագործումը, եւ ակտիվորեն ուսումնասիրում են առեւտրի եւ ներդրումների ընթացակարգերի ազատականացման եւ դյուրացման համար ինստիտուցիոնալ մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը։ Կողմերը վերահաստատում են իրենց վճռական դիրքորոշումը՝ պաշտպանելու բազմակողմ առեւտրային համակարգը, որի հիմքում ԱՀԿ-ն է, եւ աջակցում են Զարգացման համար ներդրումների դյուրացման (IFD) համաձայնագրի ներառմանը ԱՀԿ-ի իրավական կառուցվածքի մեջ։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու զարգացման մասով համագործակցությունը եւ մշակելու հնարավորություններ Հայաստանում ավելի մեծ թվով փոքր եւ գեղեցիկ սոցիալական ծրագրերի իրականացման համար։ Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնում Չինաստանին՝ շարունակական տեխնիկական աջակցության համար, ներառյալ՝ մարդկային ռեսուրսների զարգացման ծրագրերը։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Մասնավորապես Կողմերը բարձր են գնահատում երկու երկրների միջեւ հաստատված առանց վիզայի ռեժիմը, որը նշանակալիորեն խթանում է զբոսաշրջությունը, ամրապնդում է ժողովուրդների միջեւ շփումները եւ ընդլայնում տնտեսական, սոցիալական ու մշակույթային կապերը։ Կողմերը համաձայնում են, որ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթերի գործարկումը լրացուցիչ խթան է ծառայում զբոսաշրջության ոլորտում համագործակցության համար։ Չինաստանը ողջունում է Հայաստանի մասնակցությունը Չինաստանի զբոսաշրջության ամենամյա միջազգային ցուցահանդեսին (CITM) եւ այլ զբոսաշրջային ցուցահանդեսների։

 

Կողմերը հայտնում են իրենց հետաքրքրվածությունը՝ խթանելու փոխշահավետ համագործակցությունը գիտության եւ տեխնոլոգիաների, կրթության եւ լեզվի ուսուցման մասով փոխանակումների ոլորտներում։ Կողմերը մշակութային փոխանակումն ու երկխոսությունը խթանելու այդ թվում՝ Հայաստանում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտում, հայերեն եւ չինարեն լեզուների ուսուցումն ու տարածումը։ Կողմերը կքննարկեն համագործակցության ամրապնդումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են թվային կրթությունը եւ մասնագիտական կրթությունը։ Կողմերն ակտիվորեն աջակցում են միմյանց դասական ստեղծագործությունների թարգմանության ու հրատարակման գործընթացին։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ակտիվորեն նպաստելու գիտահետազոտական ինստիտուտների միջեւ փոխանակումներին, ամրապնդելու փոխշահավետ համագործակցություն գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում, խթանելու գիտատեխնիկական ձեռքբերումների կիրառումը եւ նոր առաջընթաց ապահովելու իրենց գիտատեխնոլոգիական համագործակցության հարցում։

Կողմերն ընդգծում են տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության եւ արհեստական բանականության ոլորտներում համագործակցության կարեւորությունը եւ հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ խթանելու ինկուբացիոն կենտրոնների, գիտության եւ տեխնոլոգիաների պարկերի, նորարարական կենտրոնների եւ համատեղ հետազոտական կենտրոնների ստեղծումը՝ որպես համագործակցության հնարավոր հարթակ դիտարկելով Հայաստանի «Ինժեներական քաղաք» եւ «Ակադեմիական քաղաք» նախագծերը։

Կողմերը համաձայնում են ընդլայնել համագործակցությունը մշակույթի ոլորտում, ձեռնարկել ակտիվ ջանքեր՝ փոխադարձության հիմունքներով կազմակերպելու Մշակույթի օրեր եւ այլ միջոցառումներ։ Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու մշակույթային արժեքների պահպանման եւ մշակույթային ժառանգության պաշտպանության հարցերում, ինչպես նաեւ խորացնելու համագործակցությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում։ Որպես հնագույն քաղաքակրթություններ եւ Ֆորումի ակտիվ մասնակիցներ՝ Կողմերը պատրաստ են ակտիվորեն համագործակցել Ֆորումի շրջանակներում։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունն առողջապահության, զբաղվածության, սոցիալական ապահովության, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում եւ ամրապնդելու փոխանակումները կինոյի, մեդիայի եւ փորձագիտական կենտրոնների ոլորտներում։

Կողմերն աջակցում են անձնակազմի փոխանակումների հետագա դյուրացմանը։

Կողմերը թվայնացումն ու թվային փոխակերպումը դիտարկում են որպես երկկողմ համագործակցության առաջնահերթ ոլորտ եւ պատրաստ են իրականացնել համատեղ նախագծեր՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման նպատակով։ Կողմերը նաեւ հայտնում են հետաքրքրվածություն՝ փորձի փոխանակման հարցում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կիբեռանվտանգությունն ու հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը։

Կողմերը համաձայնում են, որ տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա խորացումն ու տրանսպորտային փոխադրման դյուրացման խթանումը՝ ազգային ինքնիշխանության եւ իրավազորության նկատմամբ հարգանքի, հավասարության եւ փոխադարձության հիման վրա, նպաստում են տարածաշրջանային փոխկապակցվածության բարելավմանը եւ տնտեսական ու առեւտրային զարգացման խթանմանը», - ասվում է համատեղ հայտարարությունում։ 

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական տվյալների՝ Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ առևտրաշրջանառությունը 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է շուրջ 1 մլրդ 196 մլն դոլար (անկումը՝ 15%) ։ Ընդ որում, հայկական արտահանումը նվազել է 56,6 տոկոսով ՝ մինչև 288,3 մլն դոլար, իսկ ՀՀ ներմուծումն աճել է 31 տոկոսով՝ մինչև 908,1 մլն դոլար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Տնից՝ հյուրատուն. ինչպես գաղափարը դարձավ բիզնեսՏնից՝ հյուրատուն. ինչպես գաղափարը դարձավ բիզնես
Երևանն ու Պեկինը ջանքեր կգործադրեն հայկական արտադրանքի արտահանումը և դրա մուտքը չինական շուկա խթանելու համար. հայտարարությունԵրևանն ու Պեկինը ջանքեր կգործադրեն հայկական արտադրանքի արտահանումը և դրա մուտքը չինական շուկա խթանելու համար. հայտարարություն
Հայաստանի վարչապետը և ԱԶԲ ղեկավարը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի վարչապետը և ԱԶԲ ղեկավարը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը
Նիկոլ Փաշինյանը և Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահը քննարկել են ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններըՆիկոլ Փաշինյանը և Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահը քննարկել են ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
Գործարկվել է Ակբա բանկի 66-րդ մասնաճյուղըԳործարկվել է Ակբա բանկի 66-րդ մասնաճյուղը
Մարիա Զախարովա. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ պայմանավորվածությունները տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման համատեքստում մնում են արդիականՄարիա Զախարովա. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ պայմանավորվածությունները տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման համատեքստում մնում են արդիական
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 25-29-ը և դոլարային, և ռուբլով գործարքները կրճատվել ենՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 25-29-ը և դոլարային, և ռուբլով գործարքները կրճատվել են
2025թ. հունվար-հուլիսին ՀՀ պետական գանձարանի ծախսերն աճել են 15.2%-ով2025թ. հունվար-հուլիսին ՀՀ պետական գանձարանի ծախսերն աճել են 15.2%-ով
Նոր ֆինանսավորման հնարավորություն. անգրավ գյուղատնտեսական վարկ ԱրարատԲանկիցՆոր ֆինանսավորման հնարավորություն. անգրավ գյուղատնտեսական վարկ ԱրարատԲանկից
Զախարովան չի բացառել Հայաստանի վարչապետի մասնակցությունը Զախարովան չի բացառել Հայաստանի վարչապետի մասնակցությունը "Համաշխարհային ատոմային շաբաթ" համաժողովին
Հայաստանն ու ԱՄՆ-ը կհամագործակցեն ատոմային էներգետիկայի, այդ թվում ՝ փոքր մոդուլային ռեակտորների ոլորտումՀայաստանն ու ԱՄՆ-ը կհամագործակցեն ատոմային էներգետիկայի, այդ թվում ՝ փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում
Ամերիաբանկը ներկայացնում է առաջին թվային բիզնես քարտերը ՀայաստանումԱմերիաբանկը ներկայացնում է առաջին թվային բիզնես քարտերը Հայաստանում
Հայաստանի պետական գանձարանը կծածկի Արցախից տեղահանված մի շարք ընտանիքների հիփոթեքային վարկերի ամսական մարումներըՀայաստանի պետական գանձարանը կծածկի Արցախից տեղահանված մի շարք ընտանիքների հիփոթեքային վարկերի ամսական մարումները
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՎԶՄԲ-ի հետ ջրամատակարարման համակարգի արդիականացման ծրագրի շուրջ 435 մլն դոլարի վարկային համաձայնագրի կնքմանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՎԶՄԲ-ի հետ ջրամատակարարման համակարգի արդիականացման ծրագրի շուրջ 435 մլն դոլարի վարկային համաձայնագրի կնքմանը
Հայաստանը կարգավորում է Չինաստանի հետ ուղևորների և բեռների կանոնավոր ավտոմոբիլային փոխադրումների գործընթացըՀայաստանը կարգավորում է Չինաստանի հետ ուղևորների և բեռների կանոնավոր ավտոմոբիլային փոխադրումների գործընթացը
Փաշինյան. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետումՓաշինյան. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում
Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է, վստահեցնում է էկոնոմիկայի նախարարըՀայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է, վստահեցնում է էկոնոմիկայի նախարարը
2 հազար տոննայից ավելի լոլիկ մթերող ձեռնարկությունները պետական սուբսիդավորում կստանան2 հազար տոննայից ավելի լոլիկ մթերող ձեռնարկությունները պետական սուբսիդավորում կստանան
ՀՀ ԿԲ ղեկավար. բանկային համակարգի ակտիվները հասել են ՀՆԱ-ի 109%-իՀՀ ԿԲ ղեկավար. բանկային համակարգի ակտիվները հասել են ՀՆԱ-ի 109%-ի
ՊԵԿ նախագահ. Հայաստանում հունվար-հուլիս ամիսներին տաքսիստները 16,9 մլն դոլարի 57 մլն կտրոն են տրամադրելՊԵԿ նախագահ. Հայաստանում հունվար-հուլիս ամիսներին տաքսիստները 16,9 մլն դոլարի 57 մլն կտրոն են տրամադրել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հայտարարում է աշխատանքի անվտանգության պարագաների ձեռք բերման նպատակով շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու մասին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հայտարարում է աշխատանքի անվտանգության պարագաների ձեռք բերման նպատակով շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու մասին
Team-ից գնի՛ր Xiaomi սմարթֆոն, ստացի՛ր նաև երկրորդըTeam-ից գնի՛ր Xiaomi սմարթֆոն, ստացի՛ր նաև երկրորդը
Հայաստանում պիլոտային ռեժիմով կգործարկվի անկանխիկ վճարումներից հետվերադարձի համակարգըՀայաստանում պիլոտային ռեժիմով կգործարկվի անկանխիկ վճարումներից հետվերադարձի համակարգը
Հայաստանը պատրաստվում է Մոնդիալ դե Բրյուսել գինու միջազգային մրցույթինՀայաստանը պատրաստվում է Մոնդիալ դե Բրյուսել գինու միջազգային մրցույթին
ԿԶԵՀ առաքելությունը ծանոթացել է Քաջարան-Ագարակ ճանապարհի 32-կիլոմետրանոց հատվածի շինարարության ընթացքինԿԶԵՀ առաքելությունը ծանոթացել է Քաջարան-Ագարակ ճանապարհի 32-կիլոմետրանոց հատվածի շինարարության ընթացքին
"Լույս" հիմնադրամ. վարկային պարտավորությունների առաջանցիկ աճը բնակչության եկամուտների համեմատ կարող է ռիսկեր ստեղծել ֆինանսական կայունության համար՝ միջնաժամկետ հեռանկարում
Շրջակա միջավայրի նախարարությունը և «ԱրմՍվիսԲանկ»-ը պատրաստ են համատեղ նախագծեր մշակել բնապահպանական խնդիրների լուծման նպատակովՇրջակա միջավայրի նախարարությունը և «ԱրմՍվիսԲանկ»-ը պատրաստ են համատեղ նախագծեր մշակել բնապահպանական խնդիրների լուծման նպատակով
Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի առաջատարն է՝ ավելի քան 22% մասնաբաժնովԱմերիաբանկը հիփոթեքային շուկայի առաջատարն է՝ ավելի քան 22% մասնաբաժնով
ՅՈւՆԻՍԵՖ-ը և CyberHUB-AM-ը մեկնարկել են Հայաստանում առաջին հարթակը երեխաների և դեռահասների անվտանգությունն ապահովելու համարՅՈւՆԻՍԵՖ-ը և CyberHUB-AM-ը մեկնարկել են Հայաստանում առաջին հարթակը երեխաների և դեռահասների անվտանգությունն ապահովելու համար
Հայաստանն ու Իրաքն ուսումնասիրում են ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունըՀայաստանն ու Իրաքն ուսումնասիրում են ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունը
Դանիելյանը հերքում է իրեն հերքող Պապոյանին. Մինչդեռ, խոստանում են, որ Հայաստանի ագրոարտադրանքը մանրակրկիտ զննության կենթարկվի «Վերին Լարս» անցակետ մտնելուց առաջԴանիելյանը հերքում է իրեն հերքող Պապոյանին. Մինչդեռ, խոստանում են, որ Հայաստանի ագրոարտադրանքը մանրակրկիտ զննության կենթարկվի «Վերին Լարս» անցակետ մտնելուց առաջ
Պլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածքՊլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածք
Հաջորդ տարի Ուրուգվայում կբացվի Հաջորդ տարի Ուրուգվայում կբացվի "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն տեղեկացնում է. ինտերնետ կապուղիներին առնչվող խնդիրների արդյունքում Ecommerce գործարքներն անհասանելի են«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն տեղեկացնում է. ինտերնետ կապուղիներին առնչվող խնդիրների արդյունքում Ecommerce գործարքներն անհասանելի են
Իրաքը Հայաստանին առաջարկել է ստեղծել համատեղ կոմիտե՝ առևտրատնտեսական հարաբերությունների կայուն զարգացման համարԻրաքը Հայաստանին առաջարկել է ստեղծել համատեղ կոմիտե՝ առևտրատնտեսական հարաբերությունների կայուն զարգացման համար
Երևանում կայացել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը. ստորագրվել են փոխըմբռնման հուշագրերԵրևանում կայացել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը. ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր
Էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները 3,1 մլրդ դրամ ԱԱՀ են վճարել Հայաստանի պետական գանձարան, հաղորդել է ՊԵԿ նախագահը՝ միաժամանակ գովազդելով հայտնի տեխնոլոգիական հարթակներըԷլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները 3,1 մլրդ դրամ ԱԱՀ են վճարել Հայաստանի պետական գանձարան, հաղորդել է ՊԵԿ նախագահը՝ միաժամանակ գովազդելով հայտնի տեխնոլոգիական հարթակները
Որեմն՝ հիմա ով է ստում. «Ռոսսելխոզնադզոր»-ը հաղորդել է վերջին երեք օրում կարանտինային հսկողության ենթակա արտադրանքով 21 բեռնատար Հայաստան վերադարձնելու մասինՈրեմն՝ հիմա ով է ստում. «Ռոսսելխոզնադզոր»-ը հաղորդել է վերջին երեք օրում կարանտինային հսկողության ենթակա արտադրանքով 21 բեռնատար Հայաստան վերադարձնելու մասին
Շարունակություն չի լինի. Հայաստանում էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիրը փակ էՇարունակություն չի լինի. Հայաստանում էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիրը փակ է
Ձորաղբյուրում 12-րդ անգամ կմեկնարկի Բերքի փառատոնըՁորաղբյուրում 12-րդ անգամ կմեկնարկի Բերքի փառատոնը
Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
5․042․314 դրամ՝ Զարկ էկոճամբարին․ Մի դրամի ուժի օգոստոս ամսվա շահառուն Հույսի կամուրջ ՀԿ-ն է5․042․314 դրամ՝ Զարկ էկոճամբարին․ Մի դրամի ուժի օգոստոս ամսվա շահառուն Հույսի կամուրջ ՀԿ-ն է
Արդյունաբերության հատվածի անկմանը զուգընթաց թուլացել է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճըԱրդյունաբերության հատվածի անկմանը զուգընթաց թուլացել է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճը
2025թ. հունվար-հուլիսին Հայաստանում տնտեսական ակտիվության աճի մինչև 7% արգելակումն ուղեկցվել է արտաքին առևտրի 41,4% անկմամբ2025թ. հունվար-հուլիսին Հայաստանում տնտեսական ակտիվության աճի մինչև 7% արգելակումն ուղեկցվել է արտաքին առևտրի 41,4% անկմամբ
Օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանից արտահանվող ապրանքներով բեռնված 2427 բեռնատար. Էկոնոմիկայի նախարարՕգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանից արտահանվող ապրանքներով բեռնված 2427 բեռնատար. Էկոնոմիկայի նախարար
"Լույս" հիմնադրամ. Հայաստանի կառավարության բյուջետային պլանավորման խնդիրները պահպանվում են
Մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման համար կապալառուների ընտրության գործընթացը. Մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման համար կապալառուների ընտրության գործընթացը. "Ճանապարհային դեպարտամենտ"
762 բեռնատար, թե՞ զանգվածային վերադարձ. Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրում են ստի մեջ762 բեռնատար, թե՞ զանգվածային վերադարձ. Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրում են ստի մեջ
ՀՀ նախագահ. Կայուն խաղաղությունը Հայաստանի համար հսկայական տնտեսական ներուժ կբացահայտիՀՀ նախագահ. Կայուն խաղաղությունը Հայաստանի համար հսկայական տնտեսական ներուժ կբացահայտի
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 18-22-ը դոլարային գործարքների անկումն ուղեկցվել է ռուբլով գործարքների աճովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 18-22-ը դոլարային գործարքների անկումն ուղեկցվել է ռուբլով գործարքների աճով
Հայաստանն ու UNWTO-ն քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնություններըՀայաստանն ու UNWTO-ն քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով. «Ճանապարհային դեպարտաաամենտ» հիմնադրամՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով. «Ճանապարհային դեպարտաաամենտ» հիմնադրամ
5G-ն կդառնա լոկոմոտիվը, որն իր հետևից կտանի տնտեսության բոլոր ոլորտները․ Ռալֆ Յիրիկյան5G-ն կդառնա լոկոմոտիվը, որն իր հետևից կտանի տնտեսության բոլոր ոլորտները․ Ռալֆ Յիրիկյան
2025 թվականի 7 ամսում Հայաստանում հավաքվել է ծրագրային ցուցանիշից 424,8 մլրդ դրամով պակաս հարկեր2025 թվականի 7 ամսում Հայաստանում հավաքվել է ծրագրային ցուցանիշից 424,8 մլրդ դրամով պակաս հարկեր
2025թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը մեկ տարում նվազել է 2.5% - ով2025թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը մեկ տարում նվազել է 2.5% - ով
Հայաստանի ՀՆԱ-ն 2025թ. առաջին կիսամյակում մոտեցել է 12 մլրդ դոլարի՝ շարունակելով աճի դանդաղումըՀայաստանի ՀՆԱ-ն 2025թ. առաջին կիսամյակում մոտեցել է 12 մլրդ դոլարի՝ շարունակելով աճի դանդաղումը
Հայաստանը լիովին փոխում է պետական պարտքի տրամաբանությունը. նոր օրենք և խաղի նոր կանոններՀայաստանը լիովին փոխում է պետական պարտքի տրամաբանությունը. նոր օրենք և խաղի նոր կանոններ
Փաշինյան. 2026 թվի պետբյուջեում պաշտպանական ծախսերի Էական աճ չի նախատեսվումՓաշինյան. 2026 թվի պետբյուջեում պաշտպանական ծախսերի Էական աճ չի նախատեսվում
Հայաստանը նոր կանոններ է սահմանում էլեկտրաէներգիա միկրոարտադրողների համարՀայաստանը նոր կանոններ է սահմանում էլեկտրաէներգիա միկրոարտադրողների համար
Պապոյան. Հայաստանն ակտիվորեն դիվերսիֆիկացնում է պատրաստի արտադրանքի արտահանման ուղղություններըՊապոյան. Հայաստանն ակտիվորեն դիվերսիֆիկացնում է պատրաստի արտադրանքի արտահանման ուղղությունները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
01.09.2025
RUB4.74-0.02
USD382.610.09
EUR448.422.13
GBP517.522.65
CAD278.480.28
JPY26.010.02
CNY53.630.00
CHF478.682.02