Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025 11:53
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Չինաստանը հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին

Հայաստանն ու Չինաստանը հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին

Արմինֆո.  Հայաստանն ու Չինաստանը հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին: Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հղում անելով Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման արդյունքներին։

 

Ստորագրված փաստաթղթի դրույթների թվում, ինչպես նշել է նախարարը, կան կետեր, որոնք վերաբերում են նաև տնտեսական համագործակցությանը:

 

Մասնավորապես, Պապոյանի ասելով, կողմերը պայմանավորվել են ազատականացնել առևտրի և ներդրումների ոլորտի օրենսդրությունները, ինչպես նաև համագործակցություն հաստատել գյուղատնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

 

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 15% - ով՝ կազմելով 1.2 մլրդ դոլար։

 

Ընդ որում, արտահանումը ցույց է տվել ծավալների 59,6% անկում՝ մինչև 288.3 մլն դոլար՝  ներմուծման 31% աճի ֆոնին՝ մինչև 908.1 մլն դոլար: