Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025 15:16
Կարինա Մելիքյան

Հայաստանի միջազգային պահուստներն աճում են երկնիշ տեմպերով ՝ 2025 թվականի օգոստոսին հասնելով 4.1 մլրդ դոլարի

Հայաստանի միջազգային պահուստներն աճում են երկնիշ տեմպերով ՝ 2025 թվականի օգոստոսին հասնելով 4.1 մլրդ դոլարի

Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. օգոստոսին աճել են տարեկան 19,3% - ով կամ 658.8 մլն դոլարով՝ մինչև 4.070 մլրդ դոլար, մինչդեռ, մեկ տարի առաջ գրանցվել էր 17,3% կամ 715 մլն դոլար անկում: Այսպիսով, ՀՄՊ-ը ընդհուպ մոտեցել են 2023թ. օգոստոսին արձանագրված 4.2 մլրդ դոլար պատմական առավելագույնին: Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները:

 

Դրանց առյուծի բաժինը՝ 4.046 մլրդ դոլարը, բաժին է ընկնում արտաքին ակտիվներին, ԱՄՀ-ում SDR-ի բաժինը կազմել է 23.5 միլիոն դոլար: Ըստ կարգավորիչի հաշվետվության՝ տարեկան կտրվածքով (2025թ. հուլիսին՝ 2024թ. հուլիսի համեմատ) արտաքին ակտիվներն աճել են 19% – ով, իսկ SDR-ի մասնաբաժինը ԱՄՀ-ում աճել է 3 անգամ, մինչդեռ, մեկ տարի առաջ երկու ցուցանիշներն էլ անկման մեջ էին,  համապատասխանաբար՝ 16,6% և 83,1%: