
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գրծադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Ըստ հիմնավորման՝ Պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև կնքել վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր: Համաձայնագրերով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել 45 մլն եվրո ֆինանսական միջոցներ, որից վարկային միջոցներ` 39 մլն եվրո , իսկ դրամաշնորհային միջոցներ՝ 6 մլն եվրո: