Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025 16:19
Ալինա Հովհաննիսյան

Google-ի ծառայությունների խափանմանը բախվել է Հայաստանը եւ ավելի քան 50 երկիր

Google-ի ծառայությունների խափանմանը բախվել է Հայաստանը եւ ավելի քան 50 երկիր

Արմինֆո. Սեպտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով ժամը 11:10-ից, հայաստանյան օգտատերերի կողմից համացանցում նկատված խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ և պայմանավորված են եղել Google ընկերության կողմից մատուցվող ծառայությունների խափանմամբ: Այդ մասին հաղորդում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

 

«Հարկ է նշել, որ ըստ Google-ի տարածած տեղեկատվության՝ խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր», - ասվում է ԲՏԱՆ հաղորդագրությունում: