Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025 15:29
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 42 տոկոսով՝ ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի վերացման արդյունքում

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 42 տոկոսով՝ ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի վերացման արդյունքում

Արմինֆո. Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղներին և քարերին առնչվող գործարքները 2025 թվականից սկսել են նվազել՝ 7 ամսում ընդհանուր ծավալով կազմելով 24% (2.7 մլրդ դոլար)՝ մեկ տարի առաջվա 59.4%-ի (11.7 մլրդ դոլար) դիմաց։ Ապրանքների այդ խումբը վճռորոշ դեր է խաղացել երկրի արտաքին առևտրաշրջանառության տարեկան դինամիկայի վատթարացման գործում, որը 95% էական աճից նվազել է մինչև 42% ծանրակշիռ անկում։

 

 Այսպես, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին թանկարժեք մետաղների և քարերի ներմուծման և արտահանման բաժինն ընդհանուր առևտրաշրջանառության մեջ նվազել է, համապատասխանաբար, մինչև 18,1% և 33,2%, մինչդեռ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 52% և 69% ։ Ըստ ծավալների՝ հաշվետու ժամանակահատվածում ներմուծվել է 1.3 մլրդ դոլարի այդպիսի արտադրանքը և արտահանվել 1.5 մլրդ դոլարի. մեկ տարվա ընթացքում դրա ներմուծումը նվազել է 77.5%-ով, իսկ արտահանումը՝ 75.7%-ով: