Երեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2025 11:14
Ալինա Հովհաննիսյան

Պապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան

Պապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան

Արմինֆո.  Այս տարվա օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի աճի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

 

«2025-ի օգոստոսին նորից զբոսաշրջային աճ և ռեկորդ ունենք, մասնավորապես. 2024թ օգոստոս-300919 զբոսաշրջիկ, 2025թ օգոստոս-334396 զբոսաշրջիկ։ նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 33477 կամ +11,1%։

 

Զբոսաշրջային այցելությունների վիճակագրության մեջ այս տարվա մայիսը, հունիսը, հուլիսը և օգոստոսը երբևէ գրանցված ամենաշատ Հայաստան այցելած զբոսաշրջիկներով մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներն են», - գրել է նախարարը։