Երեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2025 14:54
Նաիրա Բադալյան

ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համար

ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համար

Արմինֆո ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

 

ՊԵԿ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևոր հարցեր՝ առանձնահատուկ շեշտադրելով մինչ այժմ իրականացված քայլերը և նախանշելով դրանց շարունակական զարգացման ուղիները։

 

ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության և նշված ոլորտների հետևողական զարգացմանը նպաստելու համար: 

 

Մեհդի Սոբհանին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահին և անձնակազմին՝ պատրաստակամ համագործակցության համար՝ վստահություն հայտնելով, որ առկա արդյունավետ փոխգործակցությունը շարունակական զարգացում կունենա։