Երեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2025 16:43
Նաիրա Բադալյան

Փաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակները

Փաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակները

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են քննարկումները Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հարկաբյուջետային և ծախսային շրջանակի վերաբերյալ:

 

Կառավարության հաղորդագրությնա համաձայն,  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է մանրամասներ նախորդ քննարկման արդյունքներով կատարված աշխատանքների մասին, անդրադարձել 2026թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրված մոտեցումներին, ինչպես նաև պետական մարմինների՝ ընթացիկ և կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատմանը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին և այլն:


Գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել իրենց առաջարկություններով ու դիտարկումներով՝ նախատեսվող ծրագրերի իրականացման և ծախսերի նախատեսման վերաբերյալ:

Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է ոլորտային քննարկումներ իրականացնել Ֆինանսների նախարարության հետ, նախագիծն ավարտուն տեսքի բերելու համար: