Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2025 12:20
Մարիաննա Մկրտչյան

Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո

Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո

Արմինֆո.  Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի  հատվածներից մեկում երթեւեկությունը կաթվածահար է եղել սողանքից հետո, հաղորդում է "Նովոստի Գրուզիա"-ն՝ վկայակոչելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը:

 

"Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 109-րդ կմ-ին առատ անձրևից հետո հողի մեծ զանգված է իջել ։ Այդ կապակցությամբ բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը տվյալ հատվածում ժամանակավորապես սահմանափակված է", - հաղորդել են գերատեսչությունից, հավելելով, որ տեղում մաքրման աշխատանքներ են իրականացվում։

 

Սոցիալական ցանցերի օգտատերերը հաղորդում են, որ սահմանային անցակետերի աշխատանքի հետ կապված խնդիրներ չեն առաջացել. ուղևորներին սովորական կարգով թույլ են տալիս անցնել ինչպես ռուսական, այնպես էլ վրացական կողմից: