Արմինֆո. Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Կառավարության հաղորդագրության համաձայն, ֆինանսական պայմանագրով սահմանվում է, որ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50,000,000 եվրո վարկային միջոց: Ծրագրի հիմնական նպատակն է Սյունիքի մարզում ապահովել թիրախային աջակցություն բազմոլորտ ներդրումների միջոցով՝ արձագանքելով վերջին հակամարտությունների հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրներին։ Ծրագիրն ընդգրկում է Սյունիքի մարզի այն համայնքները, որոնք զգալիորեն տուժել են պատերազմից՝ հատկապես կենտրոնանալով այն տարածքների վրա, որոնք հյուրընկալում են տեղահանված անձանց կամ վերականգնվում են հակամարտության հետևանքներից։ Ծրագրի հիմնական ներդրումային ուղղություններն են՝ որակյալ առողջապահական և բժշկական ծառայությունների հասանելիության բարելավում, որակյալ տեխնիկական և մասնագիտական կրթության հասանելիության ընդլայնում, համայնքների և տնային տնտեսությունների ջրամատակարարման համակարգերի զարգացում։ Ծրագիրն ընդգրկում է նաև առողջապահական և կրթական հաստատությունների վերակառուցում, ջրամատակարարման ենթակառուցվածքների արդիականացում, էներգաարդյունավետության բարձրացում և մասնագիտական խորհրդատվություն՝ ծրագրի արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով։
![]() | 4.50 | -0.01 |
![]() | 382.75 | 0.26 |
![]() | 447.21 | -0.30 |
![]() | 517.32 | -0.42 |
![]() | 275.70 | -0.31 |
![]() | 25.87 | -0.06 |
![]() | 53.73 | 0.02 |
![]() | 478.68 | -0.69 |