
Արմինֆո. Օրեր առաջ կայացել է ժամանակակից ամենապահանջված գրողներից մեկի՝ Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը։
Գրքի Երևանյան միջազգային փառատոնի շրջանակում ընթերցասերները հանդիպել են գրող, IDBank-ի խորհրդի անդամ Կարեն Մարգարյանի՝ Մարկ Արենի հետ:
Գիրքը դետեկտիվ ժանրի է, սակայն տարբերվում է Արթուր Քոնան Դոյլի լեգենդար կերպարից։ Մարկ Արենը շնորհանդեսի ընթացքում ընթերցասերներին փակագծեր բացեց․ իր գրքերի համար սեփական ոճն է ստեղծել՝ ավանտյուրիզմ։ Ասում է՝ ոչ թե ավանտյուրային վեպեր է գրում, այլ ավանտյուրային ոճով է գրում։
Մարկ Արենի առաջին վեպը «Ռեքվիեմ Հուդային»-ն էր, որը լույս է տեսել 2006-ին, այնուհետև հրատարակվել է «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր․ Անատոլիական պատմություն» վեպը, իսկ այս գրական ճանապարհը սկսվել է, երբ հեղինակը որոշել է գիտությունից անցում կատարել դեպի ստեղծագործական ոլորտ։
Ներկա ընթերցասերները հարցեր են ուղղել Մարկ Արենին, խոսել այն մասին, թե ինչպես են ծնվում պատմությունները, որտեղ փնտրել ոգեշնչում և ինչպես է հեղինակին հաջողվում գտնել հենց այն պատմությունը, որը դիպչում է ընթերցողների սրտին:
«Շերլոք Հոլմսի նոր արկածները» գիրքն արդեն առկա է գրախանութներում։
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

