Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ը աավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարով։ Եվրոյով գործարքներ արդեն չորրորդ ամիսը չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների թրենդը ծավալվել է 8,6 անգամ էական աճից դեպի 42 տոկոս անկում, իսկ ռուբլով գործարքների թրենդը 24 տոկոս անկումից հասել է եկել 75 տոկոս աճի։ Դա թույլ է տվել դոլարով գործարքների նկատմամբ ռուբլով գործարքների շաբաթական ծավալի գերակշռության վերահաստատում՝ մինչեւ 2,1 անգամ, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ պատկերը հակառակն էր՝ դոլարային գործարքները 1,4 անգամ գերակշռում էին ռուբլով գործարքների նկատմամբ ։
Դրան զուգընթաց արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (08-12.09.25, 01-05.09.25-ի համեմատ) դոլարի առքուվաճառքի միտումը շրջադարձ է կատարել դեպի անկում, եվրոյի առքի աճը կտրուկ արագացել է՝ վաճառքի միտման անկումից դեպի աճ շրջադարձի պայմաններում, իսկ ռուբլով գործարքներում առքի անկման արագացումն ուղեկցվել Է վաճառքի աճի արգելակմամբ։
Արդյունքում, ս.թ. սեպտեմբերի 8-12 - ը դրամը շարունակել է թուլանալ ինչպես դոլարի նկատմամբ' 382,5 - ից մինչև 383,5 դրամ/1դոլար, այնպես էլ եվրոյի նկատմամբ' 445,5 - ից մինչև 449 դրամ/1եվրո, ընդ որում, հետագայում ևս ամրապնդվելով ռուբլու նկատմամբ' 4,68-ից մինչև 4,51 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ ՝ 2024թ. սեպտեմբերի 12 - ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 387,8 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 428,5 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,24 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի նկատմամբ դրամի տարեկան արժևորման և եվրոյի ու ռուբլու նկատմամբ արժեզրկման մասին։