
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը կայցելի Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի), որտեղ կմասնակցի երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքին նվիրված Գլոբալ ցուցահանդեսին և խորհրդաժողովին (Global Rail Transport Infrastructure Exhibition and Conference):
Որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սեպտեմբերի 17-ին:
