
Արմինֆո. Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ համատեղ ձևավորում է ընդհանուր ֆինանսական շուկա: Այդ մասին Մոսկովյան ֆինանսական ֆորում - 2025-ի մասնակիցներին ուղղված իր ուղերձում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, որի խոսքը մեջբերում է "ՌԻԱ Նովոստի" - ն։
"Ինչ վերաբերում է ԵԱՏՄ մեր գործընկերներին, ապա նրանց հետ մենք արդեն զբաղվում ենք ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորմամբ։ Ռուսաստանն ստորագրել է արժեթղթերի անդրսահմանային ընդունման մասին համաձայնագիր", - ասել է Միշուստինը՝ նշելով ֆոնդային շուկայի նկատմամբ վստահությունը բարձրացնելու անհրաժեշտությունը։
