
Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին։
Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՎԶԵԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։ Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի համար առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում ՎԶԵԲ հետ ձևավորված համագործակցությունը։ Մհեր Գրիգորյանը և Էլիզաբետտա Ֆալչեթին քննարկել են տարածաշրջանային զարգացումները և երկուստեք կարևորել հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Զրուցակիցներն անդրադարձել են Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը, ինչպես նաև վաշինգտոնյան հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններին՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման տեսանկյունից։
RUB | 4.88 | 0.05 |
USD | 379.99 | 0.57 |
EUR | 441.32 | -0.14 |
GBP | 509.41 | 0.23 |
CAD | 273.53 | 0.59 |
JPY | 24.03 | 0.09 |
CNY | 54.52 | 0.06 |
CHF | 474.04 | 0.06 |

