Երկուշաբթի, 22 Սեպտեմբերի 2025 15:54

Converse Next. Ինտելեկտուալ խաղեր ու հաճելի շփում Կոնվերս Բանկի նոր մասնաճյուղում 

Converse Next. Ինտելեկտուալ խաղեր ու հաճելի շփում Կոնվերս Բանկի նոր մասնաճյուղում 

Արմինֆո.Երևանի սրտում՝ Հանրապետության Հրապարակ, Ամիրյան 2 հասցեում գործող Կոնվերս Բանկի Converse Next մասնաճյուղում պատրաստվում են մեծ միջոցառման: Սեպտեմբերի 25-26-ին մենք հյուրընկալելու ենք հայտնի բլոգերների, հաճախորդների և ինտելեկտուալ խաղերի սիրահարների, որոնք կարող են արժեքավոր նվերներ ստանալ:  

Սիրով հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը և առիթն օգտագործում ենք Converse Next-ը ներկայացնելու համար: 

Մասնաճյուղ՝ նոր մոտեցմամբ և նոր հայեցակարգի ներքո  

Converse Next-ը Կոնվերս Բանկի՝ մասնաճյուղերի զարգացման նոր հայեցակարգի և ապագայի տեսլականի շրջանակում բացված առաջին մասնաճյուղն է, որտեղ հաճախորդներին բանկային ֆինանսական ծառայություններ են մատուցվում նոր մոդելով: 

Այլևս ոչ մի հերթ ու թղթաբանություն. դրանց փոխարինելու են եկել արագությունը, հարմարավետությունը և տեխնոլոգիական առաջընթացը, բարձրակարգ խորհրդատվությունն ու աջակցությունը Բանկի՝ համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից: 

Սա Կոնվերս Բանկի հաճախորդների և աշխատակիցների հանդիպումների մտերմիկ վայրն է, որտեղ քննարկում ենք նրանց ֆինանսական կարիքները, պահանջները, ցանկությունները և կյանքի կոչում դրանք՝ առավելագույնս հարմարավետ դարձնելով հաճախորդների ֆինանսական փորձառությունը:  

Առանցքում Converse Mobile-ն է 

Converse Next մասնաճյուղում բանկային ծառայություններից առանցքայինը Converse Mobile-ն է՝ Հայաստանում անհատականացված փորձառությամբ առաջին մոբայլ բանկինգը:  

Ի՞նչ ենք առաջարկում. 

  • Converse Mobile՝ իր հնարավորություններով 

  • C360 բանկային ծառայություններ փաթեթներ 

  • Ժամկետային ավանդներ 

  • Սքորինգային վարկեր  

  • Վարկային սահմանաչափեր 

  • Այլ վարկերի առցանց հայտեր 

  • Աջակցություն Converse Mobile հավելվածի հարցում 

  • Խորհրդատվություն 

  • Թվային լայն գործիքակազմ և, դրա շնորհիվ, խնայված ժամանակ 

Երբ ժամանակն արժեք է, իսկ հարմարավետությունն` առաջնահերթություն, «Next»-ը դառնում է Ձեր ճիշտ ընտրությունը։ 

Մանրամասն՝ conversebank.am, 010 511 211