Երկուշաբթի, 22 Սեպտեմբերի 2025 18:30
Ալինա Հովհաննիսյան

Տիգրան Սարգսյան․ Հայաստանում եւ Ղրղզստանում Պակիստանից եւ Հնդկաստանից մինչեւ 50 հազար աշխատանքային միգրանտ կա

Տիգրան Սարգսյան․ Հայաստանում եւ Ղրղզստանում Պակիստանից եւ Հնդկաստանից մինչեւ 50 հազար աշխատանքային միգրանտ կա

Արմինֆո. "Գաղտնիք չէ, որ աշխատանքային ռեսուրսների ամենամեծ շուկան ռուսականն է, բայց, միաժամանակ, մենք տեսնում ենք, որ Հայաստանն ու Ղրղզստանը բախվել են միգրացիայի խնդրին", - հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համադրող Տիգրան Սարգսյանը՝ Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երեւան-Աստանա տեսակամրջի ժամանակ:

 

Նա նշել է, որ խոսքը Հնդկաստանից և Պակիստանից միգրանտների մասին է։ "Եվ մենք երկխոսություն ունենք կառավարությունների հետ միգրանտների հաշվառման հատուկ հավելվածների մշակման եւ նրանց անհրաժեշտ ծառայությունների մատուցման համար", - հաղորդել Է Սարգսյանը։

 

Վկայակոչելով թվային նախաձեռնությունների հիմնադրամի փորձագետների գնահատականները՝ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում եւ Ղրղզստանում Պակիստանից եւ Հնդկաստանից շուրջ 40-50 հազար աշխատանքային միգրանտ կա։ "Եվ ծառայությունների մատուցման թվայնացումը, իհարկե, մեծ նշանակություն կունենա", - նշել է ԵԱԶԲ նախագահի տեղակալը։

 

Սարգսյանն անդրադարձել է նաև աշխատանք փնտրելու և թափուր աշխատատեղերը համալրելու համար նախատեսված "Աշխատանքի էլեկտրոնային բորսա" առցանց հարթակին, որը, նրա խոսքով, ստեղծվել է ԵԱԶԲ ֆինանսական աջակցությամբ ՝ ԵԱՏՄ երկրներում բնակչության զբաղվածության ոլորտում պետական առցանց հարթակների ներդրման լավագույն փորձի հիման վրա: Այդ առնչությամբ նա տեղեկացրել է, որ աշխատանք փնտրելու և թափուր աշխատատեղերը հաամալրելու նոր գործիքների մասին տեղեկացել է մոտ 1 մլն ՀՀ քաղաքացի։ 2025թ. փետրվարի դրությամբ հարթակից օգտվել է ավելի քան 4 հազար դիմող, ավելի քան 1 հազար գործատու, և համալրվել է ավելի քան 500 թափուր աշխատատեղ:

 

Հիմնադրամի ղեկավարը պատմել է նաև, որ բանակցություններ են ընթանում Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ տարբեր ծրագրերի իրականացման շուրջ: Մշակման փուլում է, ինչպես նա նշել է, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից վիճակագրության և առողջապահության ոլորտում երկու նախագիծ։ «Նախատեսվում է մարդահամարի արդյունքների թվայնացում, վիճակագրական կոմիտեի թվային վերլուծության գործիքի ներդրում ։ Երկրորդ նախագիծը Հայաստանի էլեկտրոնային առողջապահության համակարգի համար մայրության և վերարտադրության թվային արձանագրության ստեղծումն ու ներդրումն է», - ասել է Սարգսյանը։