Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025 14:10

Converse Mobile. Ձեր բանկինգը՝ Ձեր կանոններով ու նոր հնարավորություններով 

Converse Mobile. Ձեր բանկինգը՝ Ձեր կանոններով ու նոր հնարավորություններով 

Արմինֆո.Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածը կրկին համալրվել է նոր հնարավորություններով: Ինչպես և խոստացել էինք, մենք կյանքի ենք կոչել Բանկի հաճախորդների որոշ ցանկություններ ու մասնագետների առաջարկները՝ Converse Mobile-ը դարձնելով ավելի հարմարավետ ու ֆունկցիոնալ:  

Ի՞նչ նորություններ ենք առաջարկում մեր հաճախորդներին.  

Ամենակարևորը. C360 Overdraft Converse Mobile հավելվածում 

Թարմացումից հետո հնարավոր է C360 Neo և ավելի բարձր փաթեթների հիմնական քարտին ստանալ օվերդրաֆտ (վարկային սահմանաչափ) ընթացիկ ծախսերը հոգալու համար: Ողջ գործընթացը կկատարվի թվային տիրույթում՝ հաշված րոպեների ընթացքում: 

Վճարային և փոխանցումների նոր հնարավորություններ 

Ավելացվել են վճարումների և փոխանցման նոր գործիքներ. 

  • Այսուհետ Converse Mobile hավելվածով կկարողանաք վճարումներ կատարել անմիջապես Ձեր բանկային հաշվից մեր գործընկեր Իդրամ ընկերության QR-ների միջոցով: QR վճարումների գործիքակազմն աստիճանաբար կհարստացվի: 

  • Converse Mobile-ում կգործարկվի UBPay-ով արագ դրամական փոխանցումների ուղարկման և ստացման առաջին՝ ամբողջությամբ թվային գործիքը: 

  • Հաճախորդները կկարողանան կառավարել հավելվածի «Վճարումներ և փոխանցումներ» բաժինը: 

Քարտային բաժանորդագրությունները կառավարելու Visa Stop ծառայությունը վերադառնում է 

Visa քարտերի կարգավորումներում կրկին ավելացվել է քարտի բաժանորդագրությունները և կցագրումները տեսնելու և կառավարելու հնարավորությունը նոր և թարմացված տարբերակով։ 

C360 Matrix փաթեթ. մի շարք բանկային ծառայություններ՝ 0 ՀՀ դրամ սպասարկման վճարով  

Այսուհետ Converse Mobile-ի նոր օգտատերերն իրենց ֆինանսական փորձառությունը սկսելու են C360 Matrix փաթեթով՝ միաժամանակ հնարավորություն ունենալով բարձրացնել փաթեթի դասը և օգտվել ավելի ընդգրկուն ֆինանսական գործիքակազմից:   

Matrix-ը համապարփակ՝ 360 աստիճան բանկինգին ծանոթանալու և ֆինանսական փորձառություն կերտելու հիանալի հնարավորություն է:  

Հաշվի առնելով այս և մի շարք այլ նորություններից յուրաքանչյուրի կարևորությունը՝ առաջիկա հրապարակումներում դրանց մասին կխոսենք ավելի մանրամասն: