Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2025 16:36
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ վարչապետը կմասնակցի Գլոբալ միջուկային համաժողովին՝ Ռուսաստանում

ՀՀ վարչապետը կմասնակցի Գլոբալ միջուկային համաժողովին՝ Ռուսաստանում

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Գլոբալ միջուկային համաժողովին: Այդ մասին հաղորդում է "ՌԻԱ Նովոստի" -ն ՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը։

 

"Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին Գլոբալ միջուկային համաժողովին կմասնակցեն ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմարի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը",- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նշվում է նաև, որ սեպտեմբերի 25-ին Պուտինը ելույթ կունենա համաժողովում, որը նվիրված է Ռուսաստանի ատոմային արդյունաբերության 80-ամյակին:

 

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել էր սեպտեմբերի վերջին Ռուսաստանի Դաշնություն իր այցի մասին: Իր հերթին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ համաժողովի հարթակներում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպում: