Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2025 18:42
Ալինա Հովհաննիսյան

ՀԿԵ-ն շեշտը դնում է սպասարկման որակի և փոխադրումների նոր ձևաչափերի վրա 

ՀԿԵ-ն շեշտը դնում է սպասարկման որակի և փոխադրումների նոր ձևաչափերի վրա 

Արմինֆո.Երկաթուղային տրանսպորտը ավանդաբար կարևոր բաղկացուցիչ է Հայաստանի տրանսպորտային համակարգում, իսկ այն շահագործող ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն (ՀԿԵ), հանդիսանում է հուսալի և առանցքային փոխադրող ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Ուղևորափոխադրումների ոլորտում՝ ծառայությունների որակի բարձրացմանը, նորարարական լուծումների ներդրմանը և զբոսաշրջային ուղղությունների զարգացմանը զուգահեռ, ընկերությունն անխուսափելիորեն բախվում է մի շարք մարտահրավերների՝ սկսած ավտոտրանսպորտի ոլորտի աճող մրցակցությունից մինչև ռիսկեր, որոնք պայմանավորված են զբոսաշրջային ծառայությունների շուկայի դինամիկայով։ Ինչպիսին է իրավիճակը ուղևորափոխադրումների ոլորտում, ինչ խնդիրների է բախվում ընկերությունը և ինչ ծրագրեր է իրականացնում, այս մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում պատմեց ՀԿԵ ուղևորափոխադրումների տնօրինության ղեկավար Հրանտ Միքայելյանը։ 

 

– Պարոն Միքայելյան, ինձ հայտնի է, որ 2022 թվականին ՀԿԵ-ին հաջողվեց գրանցել ուղևորափոխադրումների ռեկորդային ցուցանիշներ։ Դուք 2023 թվականին ստանձնեցիք այս տնօրինության ղեկավարումը։ Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Ձեր ղեկավարության օրոք։ Եվ ինչպե՞ս է այսօր իրավիճակը ուղևորափոխադրումների ոլորտում։ 

 

– 2023 թվականին, երբ ես ստանձնեցի Ուղևորափոխադրումների տնօրինության ղեկավարի պաշտոնը, մենք տարվա կտրվածքով գրանցեցինք ընդհանուր հասույթի ռեկորդ, որը կազմեց 1.26 միլիարդ դրամ։ 2024 թվականին արդեն հաջողվեց հասնել ռեկորդային ցուցանիշի տեղական հաղորդակցությունում՝ փոխադրելով 520 հազար մարդ, մինչդեռ միջազգային հաղորդակցության ցուցանիշները որոշ չափով նվազեցին։ Ինչ վերաբերում է 2025 թվականին, կարող եմ ասել, որ ուղևորահոսքի ցուցանիշով ունենք անկում։ Բայց այստեղ պետք է նշել, որ սա ընդհանուր միտում է․ այսինքն՝ խոսքը վերաբերում է ոչ միայն երկաթուղային, այլև ավտոմոբիլային հաղորդակցությանը։ 

 

– Ի՞նչով եք Դուք սա պայմանավորում։ 

 

– Նախորդ տարվա համեմատ՝ ամառային շրջանում աճ է գրանցվել օտարերկրյա ուղևորների քանակի մեջ՝ Ռուսաստանի, Չինաստանի, եվրոպական երկրների քաղաքացիների և այլն։ Սակայն նվազել է ուղևորների թիվը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում։ Հավանաբար ՀՀ քաղաքացիները սկսել են նախընտրել հանգիստը ծովափնյա հեռավոր երկրներում, այլ ոչ թե վրացական հանգստավայրերում։ 

 

 

– Իսկ ո՞ր ներհանրապետական ուղղություններն էին այս սեզոնին ավելի պահանջված։ 

– Ցավոք, այս տարի ներհանրապետական ուղղությունների մեծ մասում գրանցվել է մոտ 10-15% անկում։ Բացառություն է կազմել Երևան–Շորժա ուղղությունը, որտեղ ուղևորահոսքը մեկուկես անգամ աճել է։ Նման աճ մենք դեռևս չէինք արձանագրել։ Նախկինում մշտապես պահանջված էր Երևան–Գյումրի հաղորդակցությունը։ Սա պայմանավորված է Երևանի և Գյումրիի միջև ավտոմոբիլային ենթակառուցվածքների բարելավմամբ՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման շրջանակում։ Այսինքն՝ տվյալ երթուղում երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների միջև մրցակցությունն ավելի է ուժեղացել։ Ներկայում Երևանից Գյումրի կարելի է ավտոմեքենայով հասնել մեկուկես ժամում՝ նախկին երկու-երկուուկես ժամի փոխարեն։ Այս գործոններին կարելի է ավելացնել նաև տոմսերի արժեքը։ Երկաթուղային հաղորդակցությունում այն ձևավորվում է բոլոր ծախսերը հաշվի առնելով՝ և՛ հարկերը, և՛ ճանապարհի վերանորոգման ծախսերը և այլն, այսինքն՝ այն ամենը, ինչ մենք ծախսում ենք երկաթուղու պահպանման համար։ Իսկ ավտոմոբիլային փոխադրողները կարող են իրենց թույլ տալ նվազեցնել ուղևորափոխադրումների արժեքը, քանի որ ճանապարհի պահպանման համար որևէ վճար չեն կատարում։ 

 

– Այսինքն՝ որևէ կերպ հնարավոր չէ մրցակցել նրանց հետ, նույնիսկ երկաթուղային հաղորդակցությունում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման միջոցով՞։ 

 

– Երկաթուղային տրանսպորտը ընտրում է նա, ով սիրում է հարմարավետություն։ Մեր փոխադրումները հենց դրա վրա են կենտրոնացված։ 

 

– Այդ դեպքում խոսենք ուղևորատար վագոններում մատուցվող ծառայությունների որակի մասին։ Եկեք սկսենք միջազգային հաղորդակցությունից։ 

 

– Եկեք։ Այս ամառ չեխական Gepard Express տուրօպերատորի հետ համատեղ մենք գործարկեցինք առաջին զբոսաշրջային գնացքը՝ Հարավային Կովկասում։ 

 

– Ի դեպ, ես հենց այդ մասին էլ ուզում էի հարցնել։ Նախագիծը արդարացրե՞ց իրեն։ 

 

– Այո՛, արդարացրեց և մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Երբ մարդիք տեղեկացան այս նախագծի մասին, նրանով սկսեցին հետաքրքրվել Հայաստանի Տուրիզմի կոմիտեում, մենք ստացանք բազմաթիվ նամակներ տարբեր երկրներից, նույնիսկ Հարավային Աֆրիկայից։ Gepard Express-ի հետ համագործակցությունը մենք անպայման շարունակելու ենք․ արդեն հաջորդ տարի զբոսաշրջային գնացքից կօգտվի մի խումբ Գերմանիայից։ Իսկ այս տարի մենք տեղափոխեցինք 270 զբոսաշրջիկի՝ հիմնականում Չեխիայից և Սլովակիայից։ 

 

– Իսկ Տուրիզմի կոմիտեից արդեն ստացե՞լ եք համագործակցության առաջարկներ։ 

 

– Մենք նրանց ներկայացրել ենք նախագիծը, պատմել արդյունքների մասին։ Եթե նրանք ցանկանան նմանատիպ բան գործարկել, ապա պետք է հավաքագրեն զբոսաշրջիկների։ Մեր գործառույթը միայն այն է, որ փոխադրում ենք «Ա» կետից «Բ» կետ՝ մատուցելով մեր ծառայությունների ամբողջ փաթեթը։ Այսինքն՝ մենք բաց ենք երկխոսության համար և հույս ունենք, որ Տուրիզմի կոմիտեի հետաքրքրությունը նախագծի հանդեպ կվերածվի կոնկրետ առաջարկների։ 

 

– Վերադառնանք միջազգային հաղորդակցության ծառայություններին։ Ի՞նչ փոփոխություններ իրականացրիք, երբ ստանձնեցիք ուղևորափոխադրումների տնօրինության ղեկավարումը։ 

 

– Այս տարի մեզ հաջողվեց կատարելագործել և ընդլայնել մատուցվող ծառայությունների փաթեթը ՍՎ-վագոններում և բարձր հարմարավետության կուպեներում։ Իսկ ապրիլի 1-ից ավելացրինք նաև սննդի ծառայությունները։ 

 

– Սովորական կուպեների ուղևորները չեն կարող օգտվե՞լ այս ծառայությունից։ 

 

– Ցավոք, առայժմ ծրագիրը հասանելի չէ բոլոր տեսակի վագոնների ուղևորների համար։ Կտեսնենք, թե ինչպես կանցնի այս տարին։ Բայց այս պահի դրությամբ բոլոր արձագանքները գերազանց են, և մեր ծրագիրն արդեն գերակատարել ենք։ Ես նախատեսում եմ հաջորդ տարի հանդես գալ առաջարկությամբ՝ ընդլայնելու սննդի կազմակերպման ծառայությունները, որպեսզի դրանից կարողանա օգտվել ցանկացած ուղևոր՝ անկախ վագոնի տեսակից։ 

 

– Իսկ ներհանրապետական փոխադրումները՞։ Ինչպե՞ս է այնտեղ իրավիճակը սպասարկման որակի առումով, ի՞նչ է նախատեսվում։ 

 

– Սպասարկման մակարդակը չի նվազում, բայց, ցավոք, առայժմ նաև չի բարձրանում։ Ինչպիսին էր 2023-ին, 2024-ին, նույնն էլ ունենք 2025-ին։ Զգալի բարելավումներ դեռ չեն արձանագրվել։ Սակայն այս պահին աշխատում ենք տեղական տուրիստական ընկերությունների հետ՝ Երևանի և Գյումրիի միջև էքսկուրսիոն տուր գործարկելու ուղղությամբ՝ կանգառներով, օրինակ՝ Արմավիրում, Անիում և այլն։ Մեզ արդեն երկու ընկերություն առաջարկ է ներկայացրել։ Մեկի հետ իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ։ 

 

Բացի այդ, վերջին տարիներին աճում է չարտերային երթուղիների պահանջարկը։ Կազմակերպվում են կորպորատիվ ուղևորություններ և միջոցառումներ։ Օրինակ՝ եթե որևէ կազմակերպություն մեր հետ պայմանագիր է կնքում և պատվիրում է գնացք որոշակի երթուղու համար։ Այդ գնացքի ուղևորները լինում են բացառապես տվյալ կազմակերպության աշխատակիցները։ Նրանք մեր գնացքով մեկնում են Գյումրի, անցկացնում իրենց միջոցառումը և վերադառնում կրկին գնացքով։ Մենք արդեն աշխատել ենք նման ձևաչափով՝ ինչպես պետական հաստատությունների, այնպես էլ մի շարք խոշոր մասնավոր ձեռնարկությունների հետ։ Եվ այս ուղղությունն էլ ենք զարգացնելու՝ հաշվի առնելով, որ նման երթուղիների թիվը ակտիվորեն աճում է։ 

 

– Տարիներ առաջ ՀԿԵ-ում ուսումնասիրվում էր հարցը՝ վերականգնելու շարժակազմի ներսում մաքսային և սահմանային վերահսկողություն իրականացնելու փորձը։ Ի՞նչ փուլում է այս առաջարկը։ Ինչպե՞ս է այսօր կազմակերպվում վերահսկողությունը միջպետական հաղորդակցությունում։ 

 

– Այն, ինչ անում է պետությունը՝ և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը, մենք այնտեղ միջամտել չենք կարող։ Մենք այս հարցը բարձրացրել ենք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում։ Բայց առայժմ որևէ առաջընթաց չկա։ Որոշում ընդունվեց, որ կողմերը այս հարցերը քննարկեն իրենց պետությունների ներսում և ուսումնասիրեն, թե ինչ է հնարավոր անել։ 

 

Հայ սահմանապահների հետ՝ մեր փոխհասկացողությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Եթե նրանք իրենց աշխատանքն ավարտում են գրաֆիկից շուտ, ապա մենք էլ գնացքը Վրաստան ուղարկում ենք ավելի վաղ։ Իսկ վրացի գործընկերների հետ իրավիճակն այլ է։ Նրանք ասում են, որ առաջնորդվում են իրենց օրենքներով։ 

 

– Եկեք անցնենք նաև ուղևորափոխադրման ենթակառուցվածքի թեմային։ Ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվել դրա արդիականացման ուղղությամբ այս տարում և ի՞նչ է նախատեսվում հետագայում։ 

 

– Մենք 2024 թվականից սկսեցինք մեր ուղևորային պլատֆորմների վերանորոգման աշխատանքները։ Այս միջոցառումները շարունակվելու են մինչև 2038 թվականը։ Այսինքն՝ տարեկան նախատեսվում է վերանորոգել 4-5 պլատֆորմ՝ դրանք համապատասխանեցնել ստանդարտներին։ 

 

Այս տարի մենք սկսեցինք Երևանի ուղևորային պլատֆորմի վերանորոգումը, և հաջորդ տարի այս աշխատանքները կավարտվեն։ Միևնույն ժամանակ՝ ամբողջությամբ հիմնանորոգվել է Երևանի կայարանի սանհանգույցը, այդ թվում արդեն առկա է առանձին սենյակ շարժունակության սահմանափակում ունեցող մարդկանց համար։ Բացի այդ, Արմավիրի մարզի Արտաշար կայարանում կառուցվել է նոր պլատֆորմ։ 

 

Հաջորդ տարի, ինչպես արդեն նշեցի, մեր ծրագրով նախատեսվում է վերանորոգել 4 ուղևորային պլատֆորմ և Գյումրիի երկաթուղային կայարանի շենքի ծածկը։ 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Լոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակումԼոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Հայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Ֆրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և ՀայաստանինՖրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և Հայաստանին
Կիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններիցԿիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից
Երկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-իցԵրկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-ից
Հայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարարՀայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին
Արդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համարԱրդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համար
Հայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համարՀայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համար
«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում
Հայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովինՀայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին
Կոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրըԿոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրը
Կառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամըԿառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամը
Team Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբTeam Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբ
Այ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ ՓաշինյանԱյ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ Փաշինյան
Փոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումըՓոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումը
ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում 
2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով
Էվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ ՓաշինյանԷվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ Փաշինյան
Հերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինիցՀերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինից
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետԷկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետ
Փաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել ենՓաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել են
Հայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններՀայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններ
Հայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետՀայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետ
Կայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համարԿայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համար
Հայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններովՀայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններով
Էդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործումԷդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործում
Ծառատունկ՝ հանուն ՀայաստանիԾառատունկ՝ հանուն Հայաստանի
Հայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումըՀայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումը
Հայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետՀայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետ
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
Նախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկաՆախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկա
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է TRIP ծրագրի բաղադրիչը Վայոց ձորի մարզի համարԷկոնոմիկայի նախարարը ներկայացրել է TRIP ծրագրի բաղադրիչը Վայոց ձորի մարզի համար
Հայաստանի ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանըՀայաստանի ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանը
Euromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտումEuromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտում
Հայաստանի դեսպանը և Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցերՀայաստանի դեսպանը և Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կպահպանվեն մինչև 2025 թվականի ավարտըԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կպահպանվեն մինչև 2025 թվականի ավարտը
Ֆինանսների նախարարը կարևորում է հարկային համակարգի կանխատեսելիության ապահովումըՖինանսների նախարարը կարևորում է հարկային համակարգի կանխատեսելիության ապահովումը
Հայաստանն ու Իրաքը մտադիր են ստորագրել հուշագիր զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասինՀայաստանն ու Իրաքը մտադիր են ստորագրել հուշագիր զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին
"Զվարթնոց" օդանավակայանում տևական պարապուրդից հետո շահագործման է հանձնվել վերանորոգված ճանապարհահատվածը
Վայոց ձորում իշխանության ներկայացուցիչների հետ կքննարկեն զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրըՎայոց ձորում իշխանության ներկայացուցիչների հետ կքննարկեն զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը
Ստամբուլում քննարկվել են Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման հնարավորություններըՍտամբուլում քննարկվել են Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման հնարավորությունները
Մեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համարՄեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համար
Մինչև 50.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և ավելին․ Կոնվերս Բանկի նոր արշավըՄինչև 50.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և ավելին․ Կոնվերս Բանկի նոր արշավը
Նոր բաժին Idram&IDBank-ումՆոր բաժին Idram&IDBank-ում
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և ԻդրամՄի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
05.12.2025
RUB4.970.03
USD381.500.36
EUR444.45-0.23
GBP508.810.22
CAD273.570.66
JPY24.59-0.04
CNY53.970.07
CHF475.15-0.98