Արմինֆո. Հայաստանի համար առավել տրամաբանական կլիներ երկրում կառուցել ռուսական դիզայնի նոր ատոմային էներգաբլոկ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ԱԷՄԳ (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենի տեղակալ, ԱԷՄԳ Ատոմային էներգիայի դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Չուդակովը՝ World Atomic Week միջազգային համաժողովի հարթակներում։
"Հայաստանին հարկավոր է ատոմակայան, և առավել տրամաբանական է գոյություն ունեցողի փոխարեն կառուցել ռուսական դիզայնի նոր բլոկ։ Դա միանգամայն տրամաբանական է։ Բայց մենք տեսնում ենք, որ տրամաբանությունը միշտ չէ, որ գործում է՝ վերջին տարիներին, և գերակշռում են քաղաքական որոշումները", - ասել է Չուդակովը:
Որպես օրինակ նա հիշատակել է իրավիճակը Արևելյան Եվրոպայում։ "Տեղադրվում են ընդհանրապես չփորձարկված բլոկներ, ընդհանրապես, թղթի վրա նկարված, ոչ ռեֆերենտ։ Եվ չկան փորձնական ծրագրեր: Բայց դրանք գնում են, միայն թե չվերցնեն ռուսական նախագիծ, որը փորձարկված է, հուսալի, իրեն լավ է դրսևորել և լավ է աշխատում", - նշել է Չուդակովը։
Նշենք, որ ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է 1200 մեգավատ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկի նախագիծ, որը բաղկացած է 11 հատորից և քննարկման փուլում է: Սակայն հայկական կողմը նշված հզորությունը չափազանց մեծ է համարում փոքր հանրապետության համար։ Այդ առնչությամբ քննարկվում են փոքր մոդուլային էներգաբլոկների տարբերակներ, հիմնականում՝ ամերիկյան դիզայնի
![]() | 4.57 | 0.00 |
![]() | 383.47 | 0.75 |
![]() | 450.39 | 0.62 |
![]() | 515.58 | 0.25 |
![]() | 275.96 | 0.09 |
![]() | 25.77 | -0.02 |
![]() | 53.84 | 0.13 |
![]() | 481.93 | 0.40 |