Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025 13:34
Նաիրա Բադալյան

2026 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի 5,4 տոկոս՝ 3 տոկոս դեֆլյատորի դեպքում․ կառավարությունը հավանություն է տվել նախագծին

2026 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի 5,4 տոկոս՝ 3 տոկոս դեֆլյատորի դեպքում․ կառավարությունը հավանություն է տվել նախագծին

ԱրմինֆոԱյսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

 

Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, բյուջեի նախագծով համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ, տնտեսական աճը կանխատեսվել է 5.4%, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3 %: «Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ: Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում՝ սպասողականի համեմատ 0.4 տոկոսային կետով»,- ասել է նախարարը:

 

Վահե Հովհաննիսյանի նշել է, որ պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 704 միլիարդ դրամ, որը համախառն ներքին արդյունքում 2026 թվականին կկազմի 5.9%: Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, այսինքն՝ ՀՆԱ-ի 4.5%-ը 2025 թվականի 5.5% դիմաց: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ Կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ 2026 թվականին կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական աջակցության ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ: «Կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը: Կշարունակվի բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում՝ բնակարանային ապահովման և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը՝ 55 միլիարդ դրամի չափով։ Կգործարկվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը, որը 2025 թվականին պիլոտավորվել էր երկու մարզերում, 2026 թվականից կկիրառվի ամբողջ հանրապետությունում, որի նպատակը Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարումն է և անապահովության մակարդակի նվազեցումը։ Կշարունակվի անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող աշխատաշուկայից դուրս մնացած կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց աջակցության ծրագիրը, 2026 թվականին պետական բյուջեով ծրագրի գծով նախատեսվել է 9.7 միլիարդ դրամ: Շարունակվելու է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումը, որի գծով 2026 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 20 միլիարդ դրամ, որը 2025 թվականի բյուջեի նկատմամբ ավելի է 7.6 միլիարդ դրամով: Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման նպատակով 26 թվականին նախատեսվել է 4.9 միլիարդ դրամ, որի շրջանակներում շարունակվելու են նախագծման և կառուցման աշխատանքները, միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումն ու պայմանագրերի սպասարկումը։ Հանրակրթական դպրոցների ուսուցիչների, նախնական և միջին մասնագիտական, արտադպրոցական ուսումնական հաստատությունների, մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, մանկավարժական աշխատողների ատեստավորման արդյունքում կապահովվի վերջիններիս աշխատավարձերի աճը։ Կշարունակվի դպրոցների և մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները՝ ապահովելով նաև նրանց հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով։

Կիրականացվեն միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, միջին նորոգման ամառային և ձմեռային պահպանման, ինչպես նաև թունելների և կամուրջների պահպանման ու շահագործման աշխատանքները՝ 66.2 միլիարդ դրամի շրջանակներում»,-ասել է Ֆինանսների նախարարը:

 

Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ կշարունակվի Կառավարության կողմից համաֆինանսավորման սկզբունքով համայնքներում մասնակցային բյուջետավորման սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, որի գծով 2026 թվականին նախատեսվում է 2 միլիարդ դրամ՝ 2025 թվականին 1 միլիարդ դրամի դիմաց: «Այս բյուջեն ակնհայտ մարդկային կապիտալի մեջ ներդրման ուղղվածություն ունի, որով, օրինակ՝ ԿԳՄՍ նախարարության ուղղությամբ ՀՆԱ-ում 3.3%-ից աճելու է 3.5%, առողջապահության նախարարության գծով՝ 1.5%-ից 1.8%»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ քննարկումները նաև կշարունակվեն Ազգային ժողովում:

 

Անդրադառնալով օրինագծին՝ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է 2026 թվականի նախատեսվող նոր կարգավորումների վերաբերյալ հանրությանը պարզաբանումներ ներկայացնելու անհրաժեշտությունը:

 

Նոր կարգավորումների առումով Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ այս տարի առաջին անգամ բյուջեն ներկայացվում է եռամյա հեռանկարով. «Ներկայացնում ենք նաև բոլոր ծրագրերի ծախսերն առաջիկա երեք տարիների ընթացքում, որպեսզի թե՛ հանրությանը, թե՛ Ազգային ժողովին բյուջեն հաստատելուց պարզ լինի, թե մենք որ ճանապարհով ենք գնում»:

«Պետք է արձանագրենք, որ այս փուլում մենք ստացել ենք բավականաչափ լավ բյուջեի նախագիծ, որը հասցեագրում է մեր բոլոր այն հիմնական առաջնահերթությունները, որոնք ամրագրված են Կառավարության ծրագրում: Հնարավորություն է ստեղծում նաև ամփոփման հասցնել Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով հաստատված անելիքները: Իհարկե, տարվա ընթացքում որոշ ճշգրտումներով նաև կներկայացնենք կամ կհաստատենք այն ուղղումները, որոնք ընթացքից նկատելի կլինեն»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ONEX-ում Իդրամ կա ONEX-ում Իդրամ կա 
Ավանում բացվել է Արդշինբանկի հերթական մասնաճյուղը Ավանում բացվել է Արդշինբանկի հերթական մասնաճյուղը 
2026 թվականին Հայաստանը Պաշտպանության նախարարությանը հատկացումները կկրճատի մոտ 15 տոկոսով2026 թվականին Հայաստանը Պաշտպանության նախարարությանը հատկացումները կկրճատի մոտ 15 տոկոսով
Արդյունաբերական հատվածի անկման հետ մեկտեղ ավելի դանդաղ է աճում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսըԱրդյունաբերական հատվածի անկման հետ մեկտեղ ավելի դանդաղ է աճում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը կրճատվել է է 41,1% - ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը կրճատվել է է 41,1% - ով
Հայաստանի կառավարությունը 150 մլն եվրո վարկ կներգրավի ԶՖԳ-ից պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման և արժեթղթերի շուկայի զարգացման համարՀայաստանի կառավարությունը 150 մլն եվրո վարկ կներգրավի ԶՖԳ-ից պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման և արժեթղթերի շուկայի զարգացման համար
ԱՊՊԱ – օդից փողԱՊՊԱ – օդից փող
Ֆինանսական գրագիտություն և տեխնոլոգիական կրթություն․ Իդրամի և IDBank-ի համագործակցությունը Feminno-ի հետ Ֆինանսական գրագիտություն և տեխնոլոգիական կրթություն․ Իդրամի և IDBank-ի համագործակցությունը Feminno-ի հետ 
Հայաստանում բուժծառայությունների թանկացումից հետո սկսել է աճել բժշկական ապահովագրության վնասաբերության գործակիցըՀայաստանում բուժծառայությունների թանկացումից հետո սկսել է աճել բժշկական ապահովագրության վնասաբերության գործակիցը
2026 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի 5,4 տոկոս՝ 3 տոկոս դեֆլյատորի դեպքում․ կառավարությունը հավանություն է տվել նախագծին2026 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի 5,4 տոկոս՝ 3 տոկոս դեֆլյատորի դեպքում․ կառավարությունը հավանություն է տվել նախագծին
ՎԶԵԲ-ը բարելավել է Հայաստանի 2025 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մինչև 5%ՎԶԵԲ-ը բարելավել է Հայաստանի 2025 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մինչև 5%
Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Վրաստանում անցկացվող Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Վրաստանում անցկացվող "Տուրիզմի չափանիշներ" միջազգային համաժողովին
2025 թվականին Հայաստանում կենսաթոշակառուների անկանխիկ գնումների հետվճարի ծրագիրն իշխանությունները կուղղեն մոտ 42,5 մլն դոլար2025 թվականին Հայաստանում կենսաթոշակառուների անկանխիկ գնումների հետվճարի ծրագիրն իշխանությունները կուղղեն մոտ 42,5 մլն դոլար
ԱԷՄԳ․ Հայաստանի համար առավել տրամաբանական է ռուսական դիզայնի նոր ատոմային էներգաբլոկ կառուցելըԱԷՄԳ․ Հայաստանի համար առավել տրամաբանական է ռուսական դիզայնի նոր ատոմային էներգաբլոկ կառուցելը
Սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցմանը և գույքահարկի վճարմանը կուղղվի ավելի քան 1 մլրդ դրամՍահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցմանը և գույքահարկի վճարմանը կուղղվի ավելի քան 1 մլրդ դրամ
Քննարկվել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանն առնչվող հարցերՔննարկվել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանն առնչվող հարցեր
Ամերիաբանկը ` Armenian Auto Show-ում. Հատուկ առաջարկներ էքսպոյի այցելուների համար Ամերիաբանկը ` Armenian Auto Show-ում. Հատուկ առաջարկներ էքսպոյի այցելուների համար 
ՀԿԵ-ն շեշտը դնում է սպասարկման որակի և փոխադրումների նոր ձևաչափերի վրա ՀԿԵ-ն շեշտը դնում է սպասարկման որակի և փոխադրումների նոր ձևաչափերի վրա 
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում արտահանման և ներմուծման մեխանիզմների պարզեցման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում արտահանման և ներմուծման մեխանիզմների պարզեցման հնարավորությունները
Հայաստանն ակնկալում է երկրի վարկանիշի էական բարձրացում՝ վաշինգտոնյան հռչակագրերից հետո․ ֆինանսների նախարարՀայաստանն ակնկալում է երկրի վարկանիշի էական բարձրացում՝ վաշինգտոնյան հռչակագրերից հետո․ ֆինանսների նախարար
ՀՀ վարչապետը կմասնակցի Գլոբալ միջուկային համաժողովին՝ ՌուսաստանումՀՀ վարչապետը կմասնակցի Գլոբալ միջուկային համաժողովին՝ Ռուսաստանում
Էկոնոմիկայի նախարարը հերքել է Էկոնոմիկայի նախարարը հերքել է "Սպայկա"-ի շուրջ իրադարձությունների քաղաքական բնույթը
Հայաստանի ՏՏ ոլորտի պրոդուկտը, ինչպես նաև նրանց գեներացրած շահույթը, դուրս է գալիս երկրից. Հայկ ԵսայանՀայաստանի ՏՏ ոլորտի պրոդուկտը, ինչպես նաև նրանց գեներացրած շահույթը, դուրս է գալիս երկրից. Հայկ Եսայան
Էկոնոմիկայի նախարարը տարածաշրջանում սահմանների բացմանն առնչվող տնտեսական վտանգ չի տեսնում. գիտականորեն ապացուցված էԷկոնոմիկայի նախարարը տարածաշրջանում սահմանների բացմանն առնչվող տնտեսական վտանգ չի տեսնում. գիտականորեն ապացուցված է
Ինեսսա Հայրապետյանը RiskX 2025 by Mastercard-ի շրջանակում ներկայացրել է Կոնվերս Բանկի փորձառությունը Ինեսսա Հայրապետյանը RiskX 2025 by Mastercard-ի շրջանակում ներկայացրել է Կոնվերս Բանկի փորձառությունը 
Էկոնոմիկայի նախարարությունը ԵՄ չափորոշիչներին համապատասխան չափումների ոլորտի արդիականացման մասին օրինագիծ է ներկայացրելԷկոնոմիկայի նախարարությունը ԵՄ չափորոշիչներին համապատասխան չափումների ոլորտի արդիականացման մասին օրինագիծ է ներկայացրել
Մինչև 2030 թվականը Հայաստանի պետբյուջեի պակասուրդը կկրճատվի մինչև 1% ՝ ներկայիս 5,5% - ից. Վահե ՀովհաննիսյանՄինչև 2030 թվականը Հայաստանի պետբյուջեի պակասուրդը կկրճատվի մինչև 1% ՝ ներկայիս 5,5% - ից. Վահե Հովհաննիսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարության բազմաթիվ ծրագրեր առաջ են անցնում իրենց ժամանակից. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարարության բազմաթիվ ծրագրեր առաջ են անցնում իրենց ժամանակից. Գևորգ Պապոյան
Հայաստանում մինչեւ 2,5 տոկոս կբարձրացվի եկամտահարկի նվազեցման շեմը, որի միջոցները կուղղվեն բարեգործությանըՀայաստանում մինչեւ 2,5 տոկոս կբարձրացվի եկամտահարկի նվազեցման շեմը, որի միջոցները կուղղվեն բարեգործությանը
Վաչե Գաբրիելյան. 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը 5%-ից փոքր-ինչ բարձր կլինիՎաչե Գաբրիելյան. 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը 5%-ից փոքր-ինչ բարձր կլինի
Ինչպիսին կլինի Հայաստանի ՀՆԱ աճը 2025 թվականի արդյունքներով, և ինչպիսին է սպասվում այն 2026 թվականին. ֆինանսատնտեսական իշխանությունները ներկայացրել են իրենց դատողություններըԻնչպիսին կլինի Հայաստանի ՀՆԱ աճը 2025 թվականի արդյունքներով, և ինչպիսին է սպասվում այն 2026 թվականին. ֆինանսատնտեսական իշխանությունները ներկայացրել են իրենց դատողությունները
Իշխանություններն առաջարկում են համաներել անհատ տաքսիստների պարտքերըԻշխանություններն առաջարկում են համաներել անհատ տաքսիստների պարտքերը
Հայաստանում կներդրվի մաքսային ընթացակարգերի շրջանակներում պարտավորությունների հաշվարկման և մարման էլեկտրոնային համակարգՀայաստանում կներդրվի մաքսային ընթացակարգերի շրջանակներում պարտավորությունների հաշվարկման և մարման էլեկտրոնային համակարգ
ֆրանսիացի գինեգործները հետաքրքրված են հայկական էնդեմիկ խաղողի սորտերովֆրանսիացի գինեգործները հետաքրքրված են հայկական էնդեմիկ խաղողի սորտերով
Հայաստանի և Լեհաստանի կենտրոնական դեպոզիտարիաները համաձայնագիր են ստորագրել. ներդրողները մուտք կունենան հայկական կապիտալի շուկաՀայաստանի և Լեհաստանի կենտրոնական դեպոզիտարիաները համաձայնագիր են ստորագրել. ներդրողները մուտք կունենան հայկական կապիտալի շուկա
Սյունիքի իշխանությունները շահագրգռված են կանադական փորձի ներդրմամբ մարզի գյուղատնտեսության ոլորտումՍյունիքի իշխանությունները շահագրգռված են կանադական փորձի ներդրմամբ մարզի գյուղատնտեսության ոլորտում
Մարտին Գալստյան․ Բարձր վստահությունը բանկային համակարգի հետևողական բարեփոխումների արդյունք էՄարտին Գալստյան․ Բարձր վստահությունը բանկային համակարգի հետևողական բարեփոխումների արդյունք է
Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ․ ընկերությունների արշավը Կապանում Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ․ ընկերությունների արշավը Կապանում 
Բանկային Ֆորում 2025. Կոնվերս Բանկի փորձառությունն ու ռազմավարական մոտեցումները Բանկային Ֆորում 2025. Կոնվերս Բանկի փորձառությունն ու ռազմավարական մոտեցումները 
Հայաստանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 24-րդ նիստըՀայաստանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 24-րդ նիստը
Մեր նպատակն է բնակչությանը մատուցվող ֆինանսական ծառայությունները դարձնել առավել որակյալ և մատչելի. ՀԲՄ նախագահՄեր նպատակն է բնակչությանը մատուցվող ֆինանսական ծառայությունները դարձնել առավել որակյալ և մատչելի. ՀԲՄ նախագահ
Հայաստանն ու Հունաստանը խորացնում են համագործակցությունը բանկային ոլորտում․ Երևանում Հայաստանն ու Հունաստանը խորացնում են համագործակցությունը բանկային ոլորտում․ Երևանում "Բանկային համաժողով 2025"-ի շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Converse Mobile. Ձեր բանկինգը՝ Ձեր կանոններով ու նոր հնարավորություններով Converse Mobile. Ձեր բանկինգը՝ Ձեր կանոններով ու նոր հնարավորություններով 
Փորձագետ․ Հայաստանի էներգետիկ անվտանգության գնահատումը զուտ կոմերցիոն չափորոշիչներով կարող է հանգեցնել անդառնալի սխալներիՓորձագետ․ Հայաստանի էներգետիկ անվտանգության գնահատումը զուտ կոմերցիոն չափորոշիչներով կարող է հանգեցնել անդառնալի սխալների
Տիգրան Սարգսյան․ Հայաստանում եւ Ղրղզստանում Պակիստանից եւ Հնդկաստանից մինչեւ 50 հազար աշխատանքային միգրանտ կաՏիգրան Սարգսյան․ Հայաստանում եւ Ղրղզստանում Պակիստանից եւ Հնդկաստանից մինչեւ 50 հազար աշխատանքային միգրանտ կա
ՀԷՑ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներին ներկայացրել է ընկերությանն առնչվող իրավիճակըՀԷՑ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներին ներկայացրել է ընկերությանն առնչվող իրավիճակը
ՀԱԷԿ-ը շարունակում է հանդես գալ որպես միջազգային համագործակցության կարևոր հարթակՀԱԷԿ-ը շարունակում է հանդես գալ որպես միջազգային համագործակցության կարևոր հարթակ
Rate.am-ը և IDBank-ը գործարկում են արտարժույթի առքուվաճառքի առցանց հարթակ՝ շուկայի լավագույն փոխարժեքներով Rate.am-ը և IDBank-ը գործարկում են արտարժույթի առքուվաճառքի առցանց հարթակ՝ շուկայի լավագույն փոխարժեքներով 
Converse Next. Ինտելեկտուալ խաղեր ու հաճելի շփում Կոնվերս Բանկի նոր մասնաճյուղում Converse Next. Ինտելեկտուալ խաղեր ու հաճելի շփում Կոնվերս Բանկի նոր մասնաճյուղում 
Նիկոլ Փաշինյանը փորձում է մեզ քավության նոխազ դարձնել իր և իր կառավարության ամոթալի սխալների և ձախողումների համար. ԱՆԻՖ-ի նախկին ղեկավարՆիկոլ Փաշինյանը փորձում է մեզ քավության նոխազ դարձնել իր և իր կառավարության ամոթալի սխալների և ձախողումների համար. ԱՆԻՖ-ի նախկին ղեկավար
Հայաստանի ֆինանսների նախարար․ Շրջանառության մեջ են մնացել 2 մլրդ դոլար ընդհանուր ծավալով եվրապարտատոմսերՀայաստանի ֆինանսների նախարար․ Շրջանառության մեջ են մնացել 2 մլրդ դոլար ընդհանուր ծավալով եվրապարտատոմսեր
Հայաստանում կստեղծվի կիբեռանվտանգության հարցերով զբաղվող հատուկ ինքնավար մարմինՀայաստանում կստեղծվի կիբեռանվտանգության հարցերով զբաղվող հատուկ ինքնավար մարմին
"Մանթաշյանց" գործարարների ակումբի ղեկավար. ՊԵԿ-ի e-invoicing համակարգի աշխատանքի որակի պատճառով Հայաստանի տնտեսությանը տարեկան հարյուրավոր միլիոն դրամի վնաս է հասցվում
Դավիթ Անանյան․ Գաղափարախոսության և ռազմավարության բացակայության պայմաններում Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունը հիշեցնում է եկամուտների և ծախսերի հաշվապահական հաշվառման գործիքԴավիթ Անանյան․ Գաղափարախոսության և ռազմավարության բացակայության պայմաններում Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունը հիշեցնում է եկամուտների և ծախսերի հաշվապահական հաշվառման գործիք
Gateway to Europe․ Հայաստանը՝ նորարարության և ներդրումների նոր կենտրոնGateway to Europe․ Հայաստանը՝ նորարարության և ներդրումների նոր կենտրոն
ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն 45 մլն եվրո կուղղեն Երևանի ծայրամասում նոր մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանըՎԶԵԲ-ը և ԵՄ-ն 45 մլն եվրո կուղղեն Երևանի ծայրամասում նոր մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը
Եվրահանձնակատար․ ԵՄ-ը Հայաստանին լրացուցիչ 200 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման եւ բիզնեսի զարգացման համարԵվրահանձնակատար․ ԵՄ-ը Հայաստանին լրացուցիչ 200 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման եւ բիզնեսի զարգացման համար
Բժշկական նորագույն սարքավորումներ` 5% կանխավճարովԲժշկական նորագույն սարքավորումներ` 5% կանխավճարով
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 15-19-ը դոլարային գործարքների ծավալն զգալիորեն աճել էՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 15-19-ը դոլարային գործարքների ծավալն զգալիորեն աճել է
Երեւանը բարձր է գնահատում ՎԶԵԲ հետ համագործակցությունը Հայաստանի համար առանցքային կարևորություն ունեցող ոլորտներումԵրեւանը բարձր է գնահատում ՎԶԵԲ հետ համագործակցությունը Հայաստանի համար առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
25.09.2025
RUB4.570.00
USD383.470.75
EUR450.390.62
GBP515.580.25
CAD275.960.09
JPY25.77-0.02
CNY53.840.13
CHF481.930.40