Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025 19:57

ONEX-ում Իդրամ կա 

ONEX-ում Իդրամ կա 

Արմինֆո.Զգեստապահարանի աշուն-ձմեռ հավաքածուն համալրելու ու թարմացնելու ժամանակն է։ 

Շատերս արդեն սովորել ենք առցանց գնումներին․ դրանք հարմար են, շատ հաճախ՝ շահավետ, տալիս են ընտրության մե՜ծ հնարավորություն, և, ամենակարևորը, խանութներով երկար պտտվելու և ժամանակ կորցնելու կարիք չկա։  

Իդրամն ու ONEX-ը եկել են սպասված ու լավ նորությամբ։  

Այսպիսով, ONEX-ում Իդրամ կա, ինչը նշանակում է, որ ONEX-ի հաշիվը Իդրամի հաճախորդները կկարողանան համալրել հենց ONEX հավելվածում՝ ընդամենը մի քանի հպումով և վայրկյանների ընթացքում։  

Ի՞նչ է պետք անել․ 

  • Մուտք գործեք ONEX հավելված,  

  • Ընտրեք «Համալրել հաշիվը»  

  • Բացված պատուհանում որպես վճարման աղբյուր ընտրեք Իդրամը և նշեք գումարի չափը,  

  • Հաստատելուց հետո համակարգը կտեղափոխի ձեզ Իդրամի հավելված,  

  • Իդրամում ընտրեք ելքագրվող հաշիվը և սեղմեք «Հաստատել»։ 

Դե ինչ, մաղթում ենք հաճելի գնումներ։