Ուրբաթ, 26 Սեպտեմբերի 2025 11:39
Ալինե Գրիգորյան

Հայաստանն ու Ֆրանսիան դիտարկում են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայաստանն ու Ֆրանսիան դիտարկում են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները

Արմինֆո. Սեպտեմբերի 25-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Վրաստանում Ֆրանսիայի դեսպանության՝ Հայաստանի և Վրաստանի հարցերով տնտեսական ծառայության ղեկավար Հյուգո Դըբրուազի հետ։

 

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Հայաստանի և Ֆրանսիայի միջև տեխնոլոգիական ոլորտում առկա համագործակցության ընդլայնման և խորացման ուղիները։

 

Կողմերն անդրադարձել են նաև Փարիզում ՀՀ ԲՏԱ նախարարության և «Mistral AI» ընկերության միջև ստորագրված համաձայնագրով նախատեսված դրույթներին, մասնավորապես՝ Հայաստանում ԱԲ ենթակառուցվածքների զարգացման, ԱԲ տեխնոլոգիաների հիման վրա բիզնես լուծումների խթանման, ինչպես նաև ֆրանսիական մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ գործող համագործակցությունների ամրապնդման և ընդլայնման հեռանկարներին։

 

Քննարկվել են ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգում, համատեղ ինժեներական նախագծերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության ուղիները։