Ուրբաթ, 26 Սեպտեմբերի 2025 14:52
Ալինա Հովհաննիսյան

FLYONE ARMENIA-ն ուղիղ չվերթով Երևանը կկապի Կրասնոդարի հետ

FLYONE ARMENIA-ն ուղիղ չվերթով Երևանը կկապի Կրասնոդարի հետ

Արմինֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը հոկտեմբերի 28-ից սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան - Կրասնոդար - Երևան երթուղով։

 

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում», - ասվում է ավիաընկերության հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ FLYONE ARMENIA-ն (www.flyone.am ) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին ։ Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում ավելի քան քսաներեք ուղղություններով՝ դեպի ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ, և դրանց թիվը շարունակում է աճել: Իր գործունեության սկզբից FLYONE ARMENIA -ն արդեն տեղափոխել է ավելի քան երեք միլիոն ուղևոր: Ընկերության ժամանակակից ավիապարկը լիովին համապատասխանում է օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Աավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության (EASA) անվտանգության ստանդարտներին: