Արմինֆո.ԱրարատԲանկի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվող «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը տարվա ամենանշանավոր շախմատային իրադարձություններից է։ Մրցաշարը, որին մասնակցում են ավելի քան 10 երկրների 76 շախմատիստներ, կազմակերպել են Հայաստանի շախմատի ակադեմիան և Շախմատի ակադեմիայի ակումբը։
Տարիներ շարունակ գործող «Ծաղկաձոր Օփեն»-ը նպաստում է շախմատային ոլորտում գիտելիքների և հմտությունների փոխանակմանը, ինչպես նաև միջանձնային և միջմշակութային կապերի հաստատմանը։
Մրցաշարի շրջանակներում փորձառու մարզիչների կողմից անցկացվում են դասընթացներ, ինչպես նաև համաժամանակյա խաղ Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, միջազգային գրոսմայստեր Շանթ Սարգսյանի մասնակցությամբ։
«Ծաղկաձոր Օփեն»-ը ոչ միայն մրցակցային միջոցառում է, այլև շախմատի իսկական տոն, որը մեկտեղում է տարբեր ազգերի և սերունդների ներկայացուցիչներին։
ԱրարատԲանկը, կարևորելով կրթության և այս ինտելեկտուալ խաղի զարգացումը, իր նպաստն է բերել շախմատի մշակույթի տարածմանը։ Մրցաշարը ոչ միայն բարձրակարգ սպորտային միջոցառում է, այլև հարթակ երիտասարդների համար՝ շախմատային մտածողության զարգացման, փորձի փոխանակման և նոր հնարավորությունների բացահայտման համար։
![]() | 4.58 | 0.01 |
![]() | 382.71 | -0.76 |
![]() | 446.43 | -3.96 |
![]() | 510.80 | -4.78 |
![]() | 274.21 | -1.75 |
![]() | 25.53 | -0.24 |
![]() | 53.63 | -0.21 |
![]() | 478.27 | -3.66 |