Ուրբաթ, 26 Սեպտեմբերի 2025 18:48

Բացառիկ պայմաններ՝ նոր ավտոմեքենա ձեռք բերելու համար 

Բացառիկ պայմաններ՝ նոր ավտոմեքենա ձեռք բերելու համար 

Արմինֆո.Մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Armenian Auto Show-ն, որի շրջանակում Ակբա Լիզինգի ֆինանսավորմամբ հնարավոր կլինի բացառիկ պայմաններով ձեռք բերել JAC, Li AUTO, Tank, Poer և Aito տրանսպորտային միջոցները, որոնց պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Roel Automotive Group-ն է։  

Հատուկ պայմանները ներառում են․ 

  • Կանխավճար՝ 5% 

  • Մարման ժամկետ՝ մինչև 5 տարի 

  • Տարեկան տոկոսադրույք՝ 12․5% ՀՀ դրամով 

  • ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ 1․5% 

Ներկայացված պայմանները հասանելի են թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար։ 

Ակբա Լիզինգի միջոցով գնորդները կարող են օգտվել նաև JAC ավտոմեքենաների ձեռքբերման բացառիկ պայմաններից․ 

  • Մարման ժամկետ՝ մինչև 5 տարի 

  • Կանխավճար՝ սկսած 5%-ից 

  • Փաստացի տոկոսադրույք՝ 0%-2.9% 

  • Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և եվրո։ 

Գնորդները կարող են այցելել Armenian Auto Show-ում ներկայացված Roel Automotive Group-ի տաղավար և օգտվել ֆինանսավորման հատուկ պայմաններից՝ ձեռք բերելով շուկայում մեծ պահանջարկ ունեցող տրանսպորտային միջոցներ։ 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է: