Արմինֆո.Սույն թվականի հոկտեմբերի 1-ին, «Իմփաքթ Հաբ Երևանի» գրասենյակում (Տիգրան Մեծ պողոտա, 80) տեղի կունենա Social Impact Award (SIA) մրցանակաբաշխությունը։
ԱրարատԲանկն արդեն երրորդ տարին միջոցառման գաղափարական և ֆինանսական գործընկերն է՝ այս տարի ֆինանսավորելով ոչ միայն եզրափակիչ մրցանակաբաշխությունը, այլ նաև ամբողջ ինկուբացիոն փուլը՝ ապահովելով թիմերի զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսները։
Social Impact Award Հայաստան 2025-ի ինկուբացիոն ծրագրի եզրափակիչ միջոցառմանը կներկայացվեն 8 սոցիալական ձեռնարկություններ, որոնք հանդես կգան իրենց նորարական լուծումներով` ուղղված հրատապ սոցիալական և բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱրարատԲանկը տրամադրել էր 6000 եվրոյին համարժեք դրամ, որը հավասարապես բաշխվել էր հետևյալ 4 հաղթող թիմերի միջև՝ «ReTyre Designs», «ElectRoads», «Astronomy for Everyone» և «Hydroponic greenhouse»։ Նրանց նախաձեռնությունները նպատակ ունեին լուծել Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրներ՝ սկսած շրջակա միջավայրի պահպանությունից մինչև գյուղատնտեսության զարգացում:
SIA-ն համաշխարհային ճանաչում ունեցող հարթակ է, որը 2009 թ․-ից ի վեր աջակցում և խրախուսում է երիտասարդ սոցիալական ձեռներեցներին ավելի քան 25 երկրներում: Հարթակը սոցիալական ձեռներեցներին տրամադրում է անհրաժեշտ գործիքներ, ռեսուրսներ և կապեր: Հայաստանում Social Impact Award ծրագիրն իրականացվում է «Իմփաքթ Հաբ Երևանի» կողմից՝ 2019 թվականից ի վեր։
![]() | 4.62 | 0.04 |
![]() | 382.75 | 0.04 |
![]() | 448.54 | 2.11 |
![]() | 513.96 | 3.16 |
![]() | 274.87 | 0.66 |
![]() | 25.75 | 0.22 |
![]() | 53.75 | 0.12 |
![]() | 479.94 | 1.67 |