Արմինֆո. Ամերիաբանկը Հայաստանի բանկային համակարգի ակունքներում է, որի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 1910 թվականից։ 2008 թ.-ից գործելով ներկայիս բրենդի ներքո՝ բանկը շարունակական զարգացմամբ վերափոխվել է համապարփակ ֆինանսական հաստատության՝ մատուցելով կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ։ Բանկի զարգացման ուղին բնորոշվում է կայուն ընդլայնմամբ, թվային առաջնորդությամբ և միջազգային գործակցության խորացմամբ, ինչն ապահովում է առաջատար դիրք Հայաստանի ֆինանսական համակարգում։
Վերջին տասնամյակում բանկը հիմնական բոլոր ֆինանսական ցուցանիշներով տպավորիչ տարեկան աճ է գրանցել։ Միայն 2024 թվականին ակտիվներն աճել են ավելի քան 30 տոկոսով` հասնելով մոտ 4.8 միլիարդ ԱՄՆ դոլարի, իսկ մանրածախ վարկային պորտֆելն ընդլայնվել է ավելի քան 40 տոկոսով։ Գործարքների ավելի քան 99 տոկոսն այժմ կատարվում է թվային և հեռավար կապուղիներով՝ բանկի բջջային հավելվածի արագ տարածման և օնլայն բանկինգի նկատմամբ հանրային պահանջարկի աճի շնորհիվ։
Թվային հարթակների լայն կիրառումն արմատապես բարելավել է հաճախորդների համար ծառայությունների հասանելիությունը՝ ձևավորելով ավելի ներառական և արդյունավետ ֆինանսատեխնոլոգիական միջավայր։
Միջազգային ֆինանսավորումն Ամերիաբանկի ռազմավարության առանձնահատկություններից է։ 2025 թվականի սկզբին բանկը ֆինանսավորման խոշոր փաթեթ է ներգրավել համաշխարհային գործընկերներից՝ կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմագրավելու և փոքր բիզնեսի ու կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների զարգացումը խթանելու նպատակով։
Այդ միջոցները կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտանետումների նվազեցմանը` խթանելով Հայաստանի անցումը կանաչ տնտեսության։
Զարգացման միջազգային բանկերի հետ կնքված լրացուցիչ համաձայնագրերի շնորհիվ ներդրվել են ռիսկերի բաշխման նոր մեխանիզմներ՝ ընդլայնելով կապիտալի հասանելիությունը տեղական ընկերությունների համար և նպաստելով շրջակա միջավայրի ու սոցիալական կառավարման ավելի բարձր ստանդարտների կիրառմանը։
Ամերիաբանկը նաև առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանի կապիտալի շուկայում։ Տասը տարի անընդմեջ այն ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկը»՝ իրականացնելով երկրի՝ տասնյակ միլիոնավոր դոլարների ծավալով առաջին կանաչ պարտատոմսերի տեղաբաշխումը և սահմանելով թափանցիկության նոր չափանիշներ։
Սպառողական վարկավորման ոլորտում Ամերիաբանկը հիփոթեքային և ավտովարկերի պորտֆելներով այժմ բացարձակ առաջատարն է Հայաստանի վարկային շուկայում՝ տնօրինելով, համապատասխանաբար, ավելի քան 20 և շուրջ 50 տոկոս մասնաբաժին։ Այս ցուցանիշների զգալի աճին նպաստել են բանկի MyHome և MyCar առցանց հարթակները, որոնք ապահովում են անխափան թվային փորձառություն՝ սկսած գույքի որոնումից մինչև ֆինանսավորում։ Այս հարթակները ինտեգրված էկոհամակարգերի շնորհիվ հաճախորդների փոփոխվող կարիքների արդյունավետ բավարարվան վառ օրինակ են։
Ճանաչումն ու գնահատականը երկար սպասեցնել չեն տվել։ Արդեն ավելի քան մեկ տասնամյակ բանկը Հայաստանի ամենատիտղոսակիր ֆինանսական հաստատությունն է՝ հեղինակավոր միջազգային պարբերականների կողմից շուրջ 30 անգամ ճանաչվելով երկրի լավագույն բանկ։ 2025 թվականին Ամերիաբանկը կրկին արժանացել է Euromoney ամսագրի «Լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակին։
Մանրածախ ծառայությունների ոլորտի վերջին արդիականացումները՝ ներառյալ թվային նոր հնարավորությունները, անվտանգության կենսաչափական գործիքները և հաշիվների սպասարկման պարզեցված ընթացակարգերը, ընդգծում են բանկի անփոփոխ հանձնառությունը մրցակցային միջավայրում հաճախորդի փորձառության բարելավման և նորարարական լուծումների ներդրման ուղղությամբ։
Ամերիաբանկը համատեղում է հարյուրամյա ժառանգությունն ու ապագայամետ ռազմավարությունները։ Թվային փոխակերպման, ֆինանսատեխնոլոգիական նորարարության և կայունության նկատմամբ հանձնառու մոտեցմամբ այն շարունակում է ձևավորել Հայաստանի ֆինանսական ապագան՝ միաժամանակ ամրապնդելով երկրի դերը տարածաշրջանային տնտեսությունում։