
Արմինֆո. Wizz Air ավիաընկերությունը սեպտեմբերի 30-ից գործարկել է Լառնակա-Գյումրի-Լառնակա երթուղով չվերթներ: Այդ մասին ասվում է "Արմենիա" միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ հաղորդագրությունում:
Ըստ աղբյուրի՝ չվերթներն իրականացվում են Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրի քաղաքի "Շիրակ" միջազգային օդանավակայան:
Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ․ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին ՝ սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 25-ը, և հոկտեմբերի 30-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին:
