Երեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2025 13:35
Ալեքսանդր Ավանեսով

ԵՏՀ խորհուրդը զրոյացրել է մի շարք նավթամթերքների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը

ԵՏՀ խորհուրդը զրոյացրել է մի շարք նավթամթերքների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը

Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել զրոյացնել շարժիչային բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, դիզելային վառելիքի, նավերի վառելիքի և վաառելիքի այլ տեսակների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

 

"Որոշումն ընդունվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռություն ապահովելու համար ՝ կապված պահանջարկի սեզոնային աճի պայմաններում արտադրության ծավալների լոկալ նվազման հետ", - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:

 

Որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օր հետո