Արմինֆո. Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցների վերջնական հասանելիության ժամկետը երկարաձգվել է։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածքներ» ֆինանսական պայմանագրի թիվ 3 փոփոխություն» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ծրագրի ֆինանսական պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հունիսի 24-ին, որով նախատեսվել է Հայաստանին տրամադրել 25.5 մլն եվրո վարկային միջոցներ, սակայն ժամանակի ընթացքում ՖՆ առաջարկով և ԵՆԲ համաձայնությամբ վարկային միջոցների շուրջ 8.8 մլն եվրոն չեղարկվել է՝ դառնալով շուրջ 16.66 մլն եվրո: Ֆինանսական պայմանագրի 2-րդ փոփոխությամբ վարկային միջոցների հասանելիության ժամկետը երկարաձգվել էր մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը: Այս ընթացքում մասհանվել է 13.6 մլն եվրո, չմասհանված միջոցների ընդհանուր չափը կազմում է 3.06 մլն եվրո։ Վերոնշյալ փոփոխությամբ նախատեսվում է ԵՆԲ վարկային միջոցների վերջնական հասանելիության ժամկետը երկարաձգել մինչև 30.12.2025թ., ծրագրի կատարումն ավարտել մինչև 31.12.2026թ., ինչպես նաև կատարել համապատասխան փոփոխություններ ծրագրի իրականացմանն առնչվող տեղեկատվության և հաշվետվության ներկայացման վերջնաժամկետներում:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

