Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025 15:21
Ալեքսանդր Ավանեսով

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Գյումրի 8 կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածն այսօր հանձնվել է շահագործման

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Գյումրի 8 կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածն այսօր հանձնվել է շահագործման

Արմինֆո. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Գյումրի հատվածի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածն այսօր հանձնվել է շահագործման։ Այդ

մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

 

«Ուրախությամբ կարող եմ հայտնել, որ այս հատվածն արդեն բաց է երթևեկության համար՝ ամբողջությամբ կահավորված և գծանշված: Առաջիկա կարճ ժամանակահատվածում պատրաստ կլինի նաև լուսավորության համակարգը։ Բարի երթ և անվտանգ երթևեկություն բոլորիս», - գրել է նախարարը։

 

Հիշեցնենք, որ "Հյուսիս-Հարավ" նախագիծը թույլ կտա Իրանի հետ սահմանից մինչև Վրաստանի սահման հեռավորությունը կրճատել 556 կմ-ից մինչև 490 կմ: Նախագիծը կապահովի ելք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ՝ Հայաստանի տարածքով (Մեղրի - Կապան - Գորիս - Երևան - Աշտարակ – Գյումրի - Բավրա) դեպի Վրաստան: Միջանցքի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել դեռևս 2019 թվականին ։