Շաբաթ, 4 Հոկտեմբերի 2025 14:06

Մեկնարկել է հայկական նոր պրեմիում դասի խմիչքների արտադրություն 

Մեկնարկել է հայկական նոր պրեմիում դասի խմիչքների արտադրություն 
<

Արմինֆո.Հայաստանի արևահամ խնձորով և ֆրանսիական տեխնոլոգիայով Istak Distillery ընկերությունը պատրաստում է  հայկական կալվադոսը՝ «Շառլին»։ 

Կաղնեփայտի տակառներում հնեցվող «Շառլին» Istak Distillery ընկերության արտադրության առաջնեկն է, որին հաջորդել են պրեմիում դասի օղիների ու ջիների արտադրությունը։ 

Խմիչքներն արդեն ներկայացված են տեղական շուկայում. շուտով կարտահանվեն և կներկայացվեն նաև Եվրոպայում։ 

Արտադրության գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ ընկերությունը համալրվել է արևային պանելներով և շոգեկաթսայով։  

«Ակբա Լիզինգի հետ համագործակցության շրջանակում ձեռք ենք բերել արևային պանելներ և շոգեկաթսա, որոնց միջոցով զարգացրել ենք ընդհանուր արտադրական գործընթացը։ Արևային պանելներն ապահովում են ամբողջ ընկերության էլեկտրաէներգիան, իսկ շոգեկաթսան օգնում է արտադրական բուն գործընթացի կազմակերպմանը: Շոգեկաթսայի միջոցով ստացվում է գոլորշի, որը մասնակցում է թորման գործընթացին»,- նշում է Istak Distillery ընկերության ներկայացուցիչ Լուսինե Մուրադյանը։   

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։ 

Մանրամասն՝ տեսանյութում։