Շաբաթ, 4 Հոկտեմբերի 2025 14:28
Ալեքսանդր Ավանեսով

Փաշինյան․ Շնորհակալություն եմ հայտնում օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին

Փաշինյան․ Շնորհակալություն եմ հայտնում օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին

Արմինֆո. 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 7.4 մլրդ դրամով։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 13 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ավել են 13.9 տոկոսով կամ 245.6 միլիարդ դրամով։

 

Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին», - գրել է կառավարության ղեկավարը