Երկուշաբթի, 6 Հոկտեմբերի 2025 18:01

Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ․ հանդիպում Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի սաների հետ 

Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ․ հանդիպում Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի սաների հետ 

Արմինֆո.Այս ամառ IDBank-ի և Իդրամի գլխավոր հովանավորությամբ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի՝ Հայաստանի տարբեր մարզերի 200 սաներ մասնակցեցին վրանային ճամբարի, որտեղ բարդ տեղանքում կողմնորոշվելուց և առաջին բուժօգնության դասընթացից բացի երեխաները սովորեցին նաև ֆինանսական գրագիտություն։ 

Հիշեցնենք, որ Իդրամի և IDBank-ի համար երեխաների ֆինանսական գրագիտությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գերակա ուղղություններից է: Շուրջ երկու տարի տևող արշավի շրջանակում ընկերության մասնագետներն այցելում են տարբեր ուսումնական հաստատություններ, ճամբարներ և սովորեցնում, թե որքան կարևոր է վաղ հասակից տիրապետել ֆինանսների կառավարման ու անվտանգության տարրական կանոններին:  

«Ֆինանսապես գրագետ՝ Իդրամի և IDBank-ի հետ» արշավը շարունակվում է։