Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025 12:33
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի կառավարությունը 1,582 մլրդ դրամ կուղղի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը

Հայաստանի կառավարությունը 1,582 մլրդ դրամ կուղղի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը

Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ընդունվել է որոշում, որի համաձայն, մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1,582,206 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում։

 

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել 24 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրեր: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզի 2 ծրագիր՝ 153.7 մլն դրամ, Արարատի մարզի 2 ծրագիր՝ 210.9 մլն դրամ, Արմավիրի մարզի 6 ծրագիր՝ 199.6 մլն դրամ, Գեղարքունիքի մարզի 3 ծրագիր՝ 125.9 մլն դրամ, Լոռու մարզի 2 ծրագիր՝ 192.8 մլն դրամ, Կոտայքի մարզի 1 ծրագիր՝ 25 մլն դրամ, Շիրակի մարզի 2 ծրագիր՝ 158.5 մլն դրամ, Սյունիքի մարզի 2 ծրագիր՝ 186 մլն դրամ, Վայոց ձորի մարզի 4 ծրագիր՝ 263.8 մլն դրամ, Տավուշի մարզի 2 ծրագիր՝ 66 մլն դրամ: «Ցանկանում եմ նշել, որ սույն որոշման հաստատմամբ կունենանք 2025 թվականի պետական բյուջեից 14.9 մլրդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- ասել է փոխնախարարը:

 

Գումար կհատկացվի հետևյալ ծրագրերի համար. Արագածոտնի մարզի՝ Աշտարակ համայնքի Ավան, Լեռնարոտ, Վերին Սասունիկ, Կոշ, Ուջան, Տեղեր և Բյուրական բնակավայրերի խմելու ջրի ցանցի հիմնանորոգում (կատարված է շինարարական աշխատանքների 87%-ը, կառուցվել է 10,8կմ երկարությամբ խմելու ջրագիծ), Մեծաձոր համայնքի Օթևան բնակավայրում խմելաջրի սնուցող ցանցի հիմնանորոգում (կատարված է շինարարական աշխատանքների 75%-ը, կառուցվել է 2,7կմ երկարությամբ խմելու ջրի սնուցող ցանց), Արարատի մարզի՝ Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրում նախադպրոցական հաստատության կառուցում (կատարված է շինարարական աշխատանքների 35%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 50 սանի համար), Արարատ համայնքի Արարատ, Նոյակերտ և Զանգակատուն բնակավայրերի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ (ավարտված, ասֆալտապատվել է 1,0 կմ երկարությամբ ճանապարհ), Արմավիրի մարզի՝ Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրի մանկապարտեզի վերակառուցում (ավարտված, վերակառուցվել է մանկապարտեզի շենքը՝ նախատեսված 90 սանի համար, իրականացվում են լրացուցիչ ծավալի չնախատեսված աշխատանքները), Բաղրամյան համայնքի Հուշակերտ բնակավայրի մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգում (ավարտված, բարեկարգվել է Հուշակերտ բնակավայրի մանկապարտեզի բակը՝ 850 քմ, շահառուների թիվը՝ 60 սան), Արմավիր համայնքի Արաքս բնակավայրից Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհի երկայնքով ջրագծի կառուցում (ավարտված, կառուցվել է 5,3 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուների թիվը՝ 416 տնտեսություն), Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի խմելու ջրամատակարարման և Արաքս բնակավայրի ջրահեռացման համակարգերի վերակառուցում (ավարտված, վերակառուցվել է 1,2 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուները՝ 62 տնային տնտեսություն, վերակառուցվել է 0,3 կմ երկարությամբ ջրահեռացման համակարգ, շահառուների թիվը՝ 31 տնային տնտեսություն), Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի 1-ին թաղամասի թիվ 5Բ, 6Բ2, 2-րդ թաղամասի թիվ 1Բ, 3Բ շենքերի հարթ տանիքների վերանորոգում (ավարտված, հիմնանորոգվել են 4 բազմաբնակարան շենքերի 1600քմ ընդհանուր մակերեսով հարթ տանիքները, շահառուների թիվը՝ 502 բնակիչ, 144 բնակարան), Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգում և նոր մասնաշենքի կառուցում (կատարված է շինարարական աշխատանքների 68%-ը, արդյունքում համայնքը կունենա 3 մասնաշենք 3207

քմ ընդհանուր մակերեսով, 10 խմբասենյակով հիմնանորոգված մանկապարտեզ՝ 300 սանի համար), Գեղարքունիքի մարզի՝ Ճամբարակ համայնքի Այգուտ, Կալավան և Դրախտիկ բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցում (ավարտված, կառուցվել է ընդհանուր 7,6 կմ երկարությամբ խմելու նոր ջրագիծ, կառուցվել է 150 խմ տարողությամբ ջրամբար Դրախտիկ բնակավայրում, շահառուները՝ 127 տնային տնտեսություն), Վարդենիս համայնքի Վարդենիս բնակավայրի Ռոմանի 2, Սեսմանուկյան 1, 3 և Վ․ Համբարձումյան 11 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է ընդհանուր 1720 քմ մակերեսով բակային տարածքներ), Մարտունի համայնքի Մադինա բնակավայրում խմելու նոր ջրագծի կառուցում (ավարտված, լրացուցիչ կառուցվել է 0,47 կմ երկարությամբ նոր ջրագիծ, շահառուները՝ 23 տնային տնտեսություն), Լոռու մարզի՝ Տաշիր համայնքի Լեռնահովիտ, Դաշտադեմ, Նովոսելցովո, Պետրովկա, Կաթնառատ, Միխայլովկա բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգերի կառուցում, Նորամուտ և Բլագոդարնոյե բնակավայրերի ՕԿՋ-ների վերանորոգում և կառուցում և Կաթնառատ բնակավայրի կոյուղագծի կառուցում (կատարված է շինարարական աշխատանքների 70%-ը, կառուցվում է 12 կմ երկարությամբ խմելու ջրագիծ և 0,4կմ երկարությամբ կոյուղագիծ), Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի փողոցների հիմնանորոգում (կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, հիմնանորոգվել է 2,7 կմ երկարությամբ ճանապարհ), Կոտայքի մարզի՝ Գառնի համայնքի ճանապարհների ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 1,3կմ երկարությամբ ճանապարհ), Շիրակի մարզի՝ Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Հայրենյաց և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում (ավարտված, կառուցվել է 4,9կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 1696 տնային տնտեսություն), Ախուրյան համայնքի Կառնուտ, Բասեն, Հովիտ, Ջրառատ բնակավայրերի սնող գազատարի կառուցում (կատարված է շինարարական աշխատանքների 90 %-ը, կառուցվել է 14,8կմ երկարությամբ գազատար։ Շահառուները՝ 1041 տնային տնտեսություն), Սյունիքի մարզի՝ Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում (ավարտական փուլ, կառուցվել է քլորակայան և 3,6 կմ երկարությամբ ջրատար, շահառուները՝ 223 տնային տնտեսություն), Սիսիան համայնքի Նար-Դոս փողոցի, Նար-Դոս-Գ․Նժդեհ ճանապարհահատվածի, Խանջյան 1ա, 3ա, Հ․Ազոյան 2, 2ա, 4, 6, 8, 10, Որոտան 2ա, Շիրվանզադե 2ա, Որոտան 1, 3, 5, 7, Որոտան 2, 4, 6, 8 բազմաբնակարան բնակելի շենքերի փողոցների հիմնանորոգում (ավարտական փուլ, հիմնանորոգվել է թվով 18 բազմաբնակարան բնակելի շենքերը սպասարկող Նար-Դոս փողոցի շուրջ 17980 քմ և Նար-Դոս-Գ․Նժդեհ շուրջ 6910քմ ճանապարհահատվածները), Վայոց ձորի մարզի՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Վարդան Զորավար փողոցի բարեկարգում և ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 0,67կմ ճանապարհ), Եղեգիս համայնքի Շատին, Քարագլուխ, Հորբատեղ, Հորս, Արտաբույնք, Թառաթումբ և Աղնջաձոր բնակավայրերի ոռոգման առուների վերանորոգման աշխատանքներ (ավարտված, վերանորոգվել է 1,4կմ երկարությամբ ոռոգման ջրի ցանց և 6182 խմ ծավալով ջրավազան, շահառուների թիվը 450 տնային տնտեսություն), Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում «40 աղբյուր» ջրաղբյուրի ջրագծի կառուցում (ավարտված, կառուցվել է 3կմ երկարությամբ խմելու ջրատարի արտաքին ցանց, շահառուները՝ 80 տնային տնտեսություն), Արենի համայնքի Արենի բնակավայրում մանկապարտեզ տանող ճանապարհի կառուցում՝ սալարկմամբ (կատարված է շինարարական աշխատանքների 80%-ը, հիմնանորոգվել է 0,9 կմ երկարությամբ ճանապարհը), Տավուշի մարզի՝ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Երիտասարդական 61 հասցեում գտնվող պահեստի հարակից տարածքի հիմնանորոգում, ասֆալտապատում (ավարտված, հիմնանորոգվել է 1024քմ մակերեսով պահեստի հարակից տարածքը), Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Սպանդարյան 1 և 2 բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգում (կատարված է շինարարական աշխատանքների 65%-ը, իրականացվում է տուֆ քարով սալարկում՝ շուրջ 1525քմ մակերեսով):

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Իդրամը հայտարարում է համագործակցություն WeChat Pay-ի հետԻդրամը հայտարարում է համագործակցություն WeChat Pay-ի հետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է կարտոֆիլի ներմուծումը ՝ արտահանման ծավալների նվազման պայմաններում2025թ. առաջին կիսամյակում Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է կարտոֆիլի ներմուծումը ՝ արտահանման ծավալների նվազման պայմաններում
Հայաստանը նախատեսում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկե տարաների օգտագործումըՀայաստանը նախատեսում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկե տարաների օգտագործումը
Հայաստանը լոլիկի 99.9% - ն արտահանում է ՌուսաստանՀայաստանը լոլիկի 99.9% - ն արտահանում է Ռուսաստան
Ցորենի, եգիպտացորենի և ալյուրի 99%-ից ավելին Հայաստանը գնում է ՌուսաստանիցՑորենի, եգիպտացորենի և ալյուրի 99%-ից ավելին Հայաստանը գնում է Ռուսաստանից
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրին: Փաստաթուղթը կապահովի ՀՀ արտահանման ընթացիկ ծավալի 95% ընդգրկումըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրին: Փաստաթուղթը կապահովի ՀՀ արտահանման ընթացիկ ծավալի 95% ընդգրկումը
Երեւանում կայացել է «GIS-ը՝ թվային փոխակերպման համար»  համաժողովԵրեւանում կայացել է «GIS-ը՝ թվային փոխակերպման համար»  համաժողով
ՀՀ կառավարության ներկայացրած 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ձախողված ծրագրերի ամփոփ բյուջե է. ընդդիմադիրՀՀ կառավարության ներկայացրած 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ձախողված ծրագրերի ամփոփ բյուջե է. ընդդիմադիր
ՎԶԵԲ-ը պայմանագիր է կնքել Ամերիաբանկի հետ՝ Հայաստանի մասնավոր հատվածի կանաչ ֆինանսավորմանն աջակցելու համարՎԶԵԲ-ը պայմանագիր է կնքել Ամերիաբանկի հետ՝ Հայաստանի մասնավոր հատվածի կանաչ ֆինանսավորմանն աջակցելու համար
Ֆրանսիան պատրաստում է Հայաստանի գինեգործության և էնոտուրիզմի զարգացման ճյուղային ծրագրի մեթոդիկաՖրանսիան պատրաստում է Հայաստանի գինեգործության և էնոտուրիզմի զարգացման ճյուղային ծրագրի մեթոդիկա
ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»
«Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից«Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից
Գեւորգ Պապոյան․ Հայաստանը կարող է միավորել Հնդկաստանի դինամիկ տնտեսությունը Եվրոպայի առաջադեմ շուկաների հետԳեւորգ Պապոյան․ Հայաստանը կարող է միավորել Հնդկաստանի դինամիկ տնտեսությունը Եվրոպայի առաջադեմ շուկաների հետ
Հայաստանը համագործակցություն է հաստատում ֆրանսիական առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետՀայաստանը համագործակցություն է հաստատում ֆրանսիական առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ
Զբոսաշրջության կոմիտե. փոխադարձ զբոսաշրջային այցելությունների ընթացիկ ցուցանիշները դեռևս չեն արտացոլում հայ-կատարական համագործակցության ողջ ներուժըԶբոսաշրջության կոմիտե. փոխադարձ զբոսաշրջային այցելությունների ընթացիկ ցուցանիշները դեռևս չեն արտացոլում հայ-կատարական համագործակցության ողջ ներուժը
Սլովենիան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ ալկոհոլային խմիչքների արտադրության եւ «Հայկական բրենդիի» արտահանման ոլորտումՍլովենիան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ ալկոհոլային խմիչքների արտադրության եւ «Հայկական բրենդիի» արտահանման ոլորտում
Երբ նախարարն ասում է՝ «պարտքը չի կրկնապատկվել, այլ աճել է 80%», նա՝ կամ էլեմենտար թվաբանություն չգիտի, կամ, պարզապես, փորձում է խաբել հանրությանը․ Դավիթ ԱնանյանԵրբ նախարարն ասում է՝ «պարտքը չի կրկնապատկվել, այլ աճել է 80%», նա՝ կամ էլեմենտար թվաբանություն չգիտի, կամ, պարզապես, փորձում է խաբել հանրությանը․ Դավիթ Անանյան
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության հարթակում մեկնարկել է վոլգոգրադյան ընկերությունների գործարար առաքելությունըՀայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության հարթակում մեկնարկել է վոլգոգրադյան ընկերությունների գործարար առաքելությունը
10 ամսում Հայաստան է այցելել 1.94 մլն զբոսաշրջիկ10 ամսում Հայաստան է այցելել 1.94 մլն զբոսաշրջիկ
Կայացել է պարտատոմսերի փոխառության թողարկում Երևանի «Դալան» տեխնոպարկի շինարարության ավարտի համարԿայացել է պարտատոմսերի փոխառության թողարկում Երևանի «Դալան» տեխնոպարկի շինարարության ավարտի համար
Ներկայացվել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի՝ Կոնվերս Բանկի փորձըՆերկայացվել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի՝ Կոնվերս Բանկի փորձը
Armenian Card-ը ձեռնամուխ կլինի քոբրենդինգային քարտերի թողարկմանը MasterCard և Union Pay միջազգային վճարային համակարգերի հետArmenian Card-ը ձեռնամուխ կլինի քոբրենդինգային քարտերի թողարկմանը MasterCard և Union Pay միջազգային վճարային համակարգերի հետ
ԵԱԶԲ-ը ԶՊՄԿ-ին 10 մլն դոլարի վարկ կտրամադրի ներքին բիզնես-գործընթացների թվայնացման համարԵԱԶԲ-ը ԶՊՄԿ-ին 10 մլն դոլարի վարկ կտրամադրի ներքին բիզնես-գործընթացների թվայնացման համար
Կատարյալ անհեթեթություն. Փաշինյանը ՝ ռուսական հացահատիկից հօգուտ ուկրաինականի հրաժարվելու Երևանի մտադրության վերաբերյալ ԱՀԾ տեղեկատվության մասինԿատարյալ անհեթեթություն. Փաշինյանը ՝ ռուսական հացահատիկից հօգուտ ուկրաինականի հրաժարվելու Երևանի մտադրության վերաբերյալ ԱՀԾ տեղեկատվության մասին
ԹՆՀ-ի ԹՆՀ-ի "Աշխատանք ԵԱՏՄ-ում" նախագծում հայ օգտատերերի տեսակարար կշիռը 9% է
ԹՆՀ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին  միջազգային AI SuperCloud ԱԲ-հարթակին միանալու հարցումԹՆՀ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին  միջազգային AI SuperCloud ԱԲ-հարթակին միանալու հարցում
Կրեմլում մեկնաբանել են ռուսական հացահատիկի գնումներից հրաժարվելու Հայաստանի մտադրության մասին ԱՀԾ հաղորդագրությունըԿրեմլում մեկնաբանել են ռուսական հացահատիկի գնումներից հրաժարվելու Հայաստանի մտադրության մասին ԱՀԾ հաղորդագրությունը
ԿԲ ղեկավար. ստեղծվում է կառավարության պահուստային ֆոնդ, որի միջոցներն ուղղվելու են բացառապես մակրոտնտեսական կայունության ռիսկերի կանխարգելմանըԿԲ ղեկավար. ստեղծվում է կառավարության պահուստային ֆոնդ, որի միջոցներն ուղղվելու են բացառապես մակրոտնտեսական կայունության ռիսկերի կանխարգելմանը
ՌԴ ԱՀԾ․ Հայաստանը մտադիր է հրաժարվել էժան ռուսական հացահատիկից՝ հօգուտ թանկ ուկրաինականիՌԴ ԱՀԾ․ Հայաստանը մտադիր է հրաժարվել էժան ռուսական հացահատիկից՝ հօգուտ թանկ ուկրաինականի
Ֆինանսների նախարար․ Հայաստանի պետական պարտքը կայուն է, կանխատեսելի եւ կառավարելիՖինանսների նախարար․ Հայաստանի պետական պարտքը կայուն է, կանխատեսելի եւ կառավարելի
Արարատ Միրզոյանը Կոպենհագենում ծանոթացել է State of Green-ի գործունեությանըԱրարատ Միրզոյանը Կոպենհագենում ծանոթացել է State of Green-ի գործունեությանը
ՀՀ ֆինանսների նախարար. ռիսկերի ի հայտ գալն անհրաժեշտ է դիտարկել որպես զարգացման աղբյուր ՝ առկա հնարավորությունների և գաղափարների կիրառման միջոցովՀՀ ֆինանսների նախարար. ռիսկերի ի հայտ գալն անհրաժեշտ է դիտարկել որպես զարգացման աղբյուր ՝ առկա հնարավորությունների և գաղափարների կիրառման միջոցով
Հայաստանն ու Օմանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքըՀայաստանն ու Օմանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքը
ԵԱԶԲ․ Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը առաջատարն են մինչեւ 2040 թվականը եվրասիական տարածաշրջանում պահեստային ենթակառուցվածքի աճի տեմպերովԵԱԶԲ․ Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը առաջատարն են մինչեւ 2040 թվականը եվրասիական տարածաշրջանում պահեստային ենթակառուցվածքի աճի տեմպերով
Միրզոյանն ու Բյեռը քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հարցերՄիրզոյանն ու Բյեռը քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հարցեր
Տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդՏեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Մարիամ Համբարձումյան. Հայաստանի կրթական համակարգն առայժմ չի կարողացել անցնել այն տրանսֆորմացիան, որն այսօր անհրաժեշտ է բիզնեսի համարՄարիամ Համբարձումյան. Հայաստանի կրթական համակարգն առայժմ չի կարողացել անցնել այն տրանսֆորմացիան, որն այսօր անհրաժեշտ է բիզնեսի համար
Փորձագետ․ ԱԲ-ը կփոխարինի ոչ թե մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն օգտագործում ԱԲՓորձագետ․ ԱԲ-ը կփոխարինի ոչ թե մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն օգտագործում ԱԲ
Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթըIdram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթը
2026 թվականից Հայաստանում աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադաարումն ու փոփոխումը կիրականացվի բացառապես թվային հարթակում2026 թվականից Հայաստանում աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադաարումն ու փոփոխումը կիրականացվի բացառապես թվային հարթակում
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը մի շարք ուղղություններով, դիտարկվում է հուշագրերի ստորագրման հնարավորությունըՀայաստանն ու Սաուդյան Արաբիան մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը մի շարք ուղղություններով, դիտարկվում է հուշագրերի ստորագրման հնարավորությունը
Հայաստանի խորհրդարանի ընդդիմությունը հարցում է ուղարկել լիազոր մարմիններին՝ պահանջելով ներկայացնել Հայաստան մատակարարված ղազախական հացահատիկի գինը. պատգամավորՀայաստանի խորհրդարանի ընդդիմությունը հարցում է ուղարկել լիազոր մարմիններին՝ պահանջելով ներկայացնել Հայաստան մատակարարված ղազախական հացահատիկի գինը. պատգամավոր
Հովհաննես Խաչատրյան. Հայաստանի թվայնացումն ընթանում է համակարգված՝ փոխելով փոխգործակցության և նույնականացման ճարտարապետությունըՀովհաննես Խաչատրյան. Հայաստանի թվայնացումն ընթանում է համակարգված՝ փոխելով փոխգործակցության և նույնականացման ճարտարապետությունը
Ղազախստանից Հայաստան չորրորդ կարգի ցորենի մատակարարումը նշանակում է, որ այն ևս երկրին է պետք. պաշտոնյաՂազախստանից Հայաստան չորրորդ կարգի ցորենի մատակարարումը նշանակում է, որ այն ևս երկրին է պետք. պաշտոնյա
Փոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home FurnitureՓոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home Furniture
Տնտեսագետներ․ Հայաստանում ոսկու գների աճը պայմանավորված է գլոբալ գործընթացներովՏնտեսագետներ․ Հայաստանում ոսկու գների աճը պայմանավորված է գլոբալ գործընթացներով
Հայաստանում կբարձրանա մետաղական ամրանների ներկրման պետական տուրքի դրույքաչափըՀայաստանում կբարձրանա մետաղական ամրանների ներկրման պետական տուրքի դրույքաչափը
Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը դիտարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունըՍաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը դիտարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունը
Ղազախստանի հացահատիկի ազգային օպերատորը պատրաստ է ամսական շուրջ 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստանի սպառողներինՂազախստանի հացահատիկի ազգային օպերատորը պատրաստ է ամսական շուրջ 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստանի սպառողներին
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 9 ամսվա արդյունքներով կրճատվել է 10%-ովՀայաստանի մետալուրգիական ճյուղը 9 ամսվա արդյունքներով կրճատվել է 10%-ով
Հայաստանում բեռնափոխադրումներն 9 ամսում աճել են 1,6%-ով՝ ուղևորափոխադրումների 2,4%-ով կրճատման պայմաններումՀայաստանում բեռնափոխադրումներն 9 ամսում աճել են 1,6%-ով՝ ուղևորափոխադրումների 2,4%-ով կրճատման պայմաններում
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն 9 ամսում աճել է 8.2% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն 9 ամսում աճել է 8.2% - ով
Գինու արտադրության ծավալները 9 ամսում կրճատվել են 36% - ով, կոնյակինը՝ 34.4% - ովԳինու արտադրության ծավալները 9 ամսում կրճատվել են 36% - ով, կոնյակինը՝ 34.4% - ով
5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է
Փորձագետը՝ փոքր ԱԷԿ-ների մասին․ Դժվար է մութ սենյակում սեւ կատու գտնել, հատկապես, եթե այնտեղ կատու չկաՓորձագետը՝ փոքր ԱԷԿ-ների մասին․ Դժվար է մութ սենյակում սեւ կատու գտնել, հատկապես, եթե այնտեղ կատու չկա
ՀԾԿՀ-ը մտադիր է ՀԾԿՀ-ը մտադիր է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին զրկել էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից
էկոնոմիկայի նախարարը մասնակցել է UNWTO-ի գործադիր խորհրդի 124-րդ նստաշրջանինէկոնոմիկայի նախարարը մասնակցել է UNWTO-ի գործադիր խորհրդի 124-րդ նստաշրջանին
Հայաստանն ու Իրանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարները
Հայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլՀայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
14.11.2025
RUB4.73-0.02
USD382.12-0.16
EUR443.79-0.15
GBP502.18-0.63
CAD272.18-0.96
JPY24.70-0.02
CNY53.82-0.05
CHF482.231.74