Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025 15:12

Կոնվերս Բանկը Best Mobile Banking App Consumer Armenia մրցանակակիրն է ըստ Global Finance-ի 

Կոնվերս Բանկը Best Mobile Banking App Consumer Armenia մրցանակակիրն է ըստ Global Finance-ի 

Արմինֆո.Կոնվերս Բանկը հեղինակավոր Global Finance ամսագրի World's Best Digital Bank & AI Awards Ceremony 2025-ի մրցանակակիրն է: Բանկը լավագույնն է ճանաչվել Best Mobile Banking App Consumer Armenia անվանակարգում: 

Մրցանակը Բանկին է շնորհվել Converse Mobile-ի զարգացման, հաճախորդներին առաջարկվող ֆինանսական գործիքակազմի ընդլայնման ուղղությամբ շարունակական, արդյունավետ քայլերի համար: 

«Converse Mobile հավելվածի զարգացման հիմքում հաճախորդի հետ փոխադարձ հարգանքն է ու վստահությունը: Մենք անցել ենք բավականին երկար ճանապարհ՝ ճանաչելու համար հաճախորդներին, բացահայտելու նրանց կարիքները և առաջարկելու համար լավագույն լուծումները: Արդյունքում, Converse Mobile օգտատերերին առաջարկեցինք անհատականացված փորձառությամբ առաջին բանկային հավելվածը Հայաստանում։ Անհատականացված բանկինգը ոչ միայն ապահովում է առավելագույն հարմարավետություն անվտանգ թվային միջավայրում, այլև թույլ է տալիս ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները և ավելի վստահ զգալ ֆինանսական որոշումներ կայացնելիս»,- ասել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը: 

Հավելվածի զարգացման ուղղությամբ քայլերը շարունակական են լինելու: Թիմի ուշադրությունն առաջիկա ամիսներին կենտրոնացած է լինելու UX-ի ԱԲ-անհատականացման և C360 փաթեթների ընդլայնման վրա: