
Արմինֆո.Հայաստանի իշխանությունները կսահմանափակեն իրանական տոմատի մածուկի մատակարարումը երկրի ներքին շուկա։ ՀՀ կառավարության հոկտեմբերի 9-ի որոշմամբ իրանական տոմատի մածուկի ներկրման քվոտան սահմանվել է 365 տոննա ծավալով:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ քվոտան գործելու է սույն թվականի հոկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Այս միջոցը կոչված է բարձրացնելու հայրենական արտադրողների մրցունակությունը։ Ներկայումս երկրում իրականացվում է ծրագիր, որի համաձայն, 2 հազար տոննայից ավելի լոլիկ գնելու դեպքում մթերողները պետբյուջեից կստանան սուբսիդիա՝ յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 10 դրամի չափով, սակայն գյուղացիներից մեկ կիլոգրամի դիմաց 40 դրամից ոչ ցածր գնով լոլիկ գնելու պայմանով։ Սուբսիդիայի տրամադրման դեպքում տեղական արտադրության տոմատի մածուկի ինքնարժեքը կմոտենա ներմուծվող տոմատի մածուկի մաքսային արժեքին, ինչի արդյունքում մրցունակության մակարդակը զգալիորեն կբարձրանա: Ինչպես սպասվում է, ձեռք կբերվի լրացուցիչ 7 հազար տոննա լոլիկ, ինչը թույլ կտա լրացուցիչ արտադրել շուրջ 1000 տոննա տոմատի մածուկ: Ընդ որում, տեղական արտադրանքը գնով մրցունակ կլինի ներկրվող տոմատի մածուկի համեմատ, իսկ այդ արտադրանքի ներմուծման ծավալը կկրճատվի նույն 1000 տոննայով։
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.12 | -0.16 |
EUR | 443.79 | -0.15 |
GBP | 502.18 | -0.63 |
CAD | 272.18 | -0.96 |
JPY | 24.70 | -0.02 |
CNY | 53.82 | -0.05 |
CHF | 482.23 | 1.74 |

