Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025 13:49
Ալեքսանդր Ավանեսով

Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը տարբեր գնահատականներ ունեն փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ

Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը տարբեր գնահատականներ ունեն փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ

Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր գնահատականներ ունեն փոխադարձ առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ:

 

Ելույթ ունենալով Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում ՝ Ռուսաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մասին:

 

"Որքա՞ն է մեր ապրանքաշրջանառությունը",- հետաքրքրվել է Պուտինը։

 

"Այս տարի 4 մլրդ դոլար է եղել, նախորդ տարի՝ 9 մլրդ", - պատասխանել է ՀՀ վարչապետը:

 

"Ոչ, ավելի է, շատ ավելին՝ և այս տարի, և անցյալ տարի", - հակադարձել է ՌԴ նախագահը:

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, ընթացիկ տարվա ութ ամիսներին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 4,5 մլրդ դոլար' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 51,3 տոկոսով: