Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերել է չգրանցված աշխատակիցների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման նոր դեպքեր:
ՊԵԿ հաղորդագրության համաձայն, խոշոր հարկատուների հարկային կարգապահության բարձրացման ծրագրի շրջանակում 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ հարկ վճարողների շրջանում արձանագրվել են չգրանցված աշխատակիցների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումների դեպքեր:
Մասնավորապես, 13 խոշոր հարկատուների մոտ հայտնաբերվել է 136 չգրանցված աշխատող, և նշանակվել է 34 մլն դրամի տուգանք, իսկ 24 խոշոր հարկատուների մոտ հայտնաբերվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում, և նշանակվել է շուրջ 128.2 մլն դրամի տուգանք: