Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025 18:51
Ալինա Հովհաննիսյան

TeamPay-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացրել է իր նոր թվային վճարային քարտը

TeamPay-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացրել է իր նոր թվային վճարային քարտը

Արմինֆո.TeamPay-ը՝ որպես Team ընկերությունների խմբի անդամ, այս տարի ևս տարածաշրջանի ամենասպասված տեխնոլոգիական իրադարձության՝ «ԴիջիԹեք»-ի մասնակից էր:

 

Ընկերությունն առաջին անգամ ներկայացրել է իր նոր թվային վճարային քարտը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս կատարելու վճարումները առավել պարզ և անվտանգ՝ ապահովելով տվյալների բարձր մակարդակի պաշտպանություն և գործարքների իրականացման վայրկենական արագություն։

 

««ԴիջիԹեք»-ը երկար տարիներ Հայաստանի տեխնոլոգիական համայնքի ամենամեծ հարթակն է, որը միավորում է նորարարներին, բիզնեսներին և պետական կառույցներին՝ միասին ձևավորելու մեր երկրի թվային ապագան։ TeamPay-ը շարունակում է ընդլայնել իր թվային էկոհամակարգը նորարար լուծումներով՝ խթանելով Հայաստանում ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումը։ Մեր նպատակն է TeamPay-ը դարձնել ոչ միայն վճարային միջոց, այլև անձնական ֆինանսների կառավարման ամբողջական գործիք։ Ֆինանսների կառավարումը պետք է լինի պարզ, արագ և օգտակար՝ նպաստելով, որ օգտվողները տնօրինեն իրենց ֆինանսներն առավել խելամիտ։ Այսօր մենք մեր առաջին քայլն ենք անում այդ մեծ ճանապարհին՝ ձևավորելով ֆինանսական նոր մշակույթ Հայաստանում»,- ասում է ասում է TeamPay-ի գլխավոր տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։

 

Ինչպես հաղորդում է Team Telecom Armenia-ի մամուլի ծառաայությունը, ամենամասշտաբային տեխնոլոգիական տոնի ընթացքում ընկերությունը ներկայացրել է նաև TeamPay հավելվածը՝ համալրված Team ընկերությունների խմբի առավելություններով և Visa թվային քարտով։ TeamPay-ը մեկնարկել է նաև իր նոր «Բենեֆիտներ» ծրագիրը՝ հնարավորություն տալով օգտատերերին ընտրել մինչև 3 բենեֆիտ և օգտվել Team ընկերությունների խմբի Team Telecom Armenia, Team Energy և Buy.am ընկերությունների հատուկ առաջարկներից՝ յուրաքանչյուր ամիս նոր ընտրության հնարավորությամբ։ Այս ծրագիրը նպատակ ունի կենտրոնացնել օգտակար ծառայությունները մեկ հարթակում և դարձնել օգտատերերի փորձը առավել հարմար և հետաքրքիր։

 

«ԴիջիԹեք»-ի ընթացքում TeamPay-ի տաղավարի այցելուներին սպասել են բազմաթիվ անակնկալներ․ նոր թվային վճարային քարտը տեղում ակտիվացնողները միջոցառման ընթացքում մասնակցել են խաղարկության և շահել iPhone 17, Apple Watch 10, AirPods 4 և այլ արժեքավոր նվերներ։