
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվականից սկսել է նվազել ՝ 9 ամսվա արդյունքներով կազմելով 75,2% (մեկ տարի առաջվա 79,4% - ի դիմաց)։ Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։
Հաշվետու ժամանակահատվածում վնասաբերության գործակցի անկում է դիտվել գործող պայմանագրերի թվի տարեկան դինամիկայի բարելավման ֆոնին՝ 0,7% անկումից մինչև 8,1% աճ, ապահովագրավճարների աճի արագացում ՝ 8,1%-ից մինչև 17,8%, և փոխհատուցումների աճի թուլացում ՝ 22,7%-ից մինչև 8,3%: Նշենք, որ ընթացիկ տարվա փետրվարից արձանագրվել է ԱՊՊԱ սակագների էական բարձրացում, ինչը թույլ է տվել ապահովագրական ընկերություններին զգալիորեն բարձրացնել իրենց գործունեության արդյունավետության մակարդակը:
Բյուրոյի տվյալներով՝ ԱՊՊԱ ապահովագիր ունեցող տրանսպորտային միջոցների թիվը տարեկան կտրվածքով աճել է զսպված ՝ 4,7 տոկոսով, մինչդեռ, մեկ տարի առաջ աճը կազմում էր 5,4 տոկոս: Քանակական արտահայտությամբ 2025 թվականի հոկտեմբերին երկրում կար 700,324 հազար միավոր ԱՊՊԱ պայմանագրերով տրանսպորտային միջոց, սակայն գործող պայմանագրերի թիվը կազմել է 1,040 միլիոն (չեղյալ հայտարարվածները չհածված՝ 952,799 հազար)։
ԱՊՊԱ պայմանագրերի ընդհանուր քանակում E-ապահովագրերի մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում աճել է 32% -ից մինչև 36% ՝ ս.թ. հոկտեմբերին կազմելով 367,524 հազար, տարեկան աճի որոշակի արգելակմամբ՝ 26,6% - ից մինչև 22,4%:
2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով գործող պայմանագրերով հավաքագրված ապահովագրավճարների ծավալը հասել է 25.1 մլրդ դրամի (65.6 մլն դոլաչ), իսկ ապահովագրական փոխհատուցումների ծավալը գերազանցել է 16.9 մլրդ դրամը (44.3 մլն դոլարր)։ Ընդ որում, ՃՏՊ-ների պարզեցված ձևակերպման (եվրաարձանագրությամբ) դեպքերի գծով վճարված փոխհատուցումների ծավալի տարեկան աճն արագացել է ՝ 24,5% - ից մինչև 63,8% ՝ գերազանցելով 2,8 մլրդ դրամը (7,4 մլն դոլար), իսկ մեկ վճարման միջին չափի տարեկան աճն արագացել է 11,5% - ից մինչև 31,8% ՝ հասնելով 123,490 հազար դրամի (323 դոլար ՝ մեկ տարի առաջվա 242 դոլարի դիմաց)։ Ընդ որում, ընդհանուր ապահովագրական փոխհատուցումների գծով մեկ վճարման միջին չափի տարեկան աճը դանդաղել է՝ 11,7% - ից մնչեւ 4,7%՝ կազմելով 271.602 հազար դրամ (710 դոլար ՝ մեկ տարի առաջվա 670 դոլարի դիմաց):
Բյուրոյի 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալների համաձայն, ԱՊՊԱ-ապահովագրավճարով տրանսպորտային միջոցների ամենամեծ թիվն այժմ ընդգրկում է "Նաիրի Ինշուրանս" ԱԸ -ն՝ 127,629 հազար միավոր (շուկայում 18%-ից ավելի), որում, ի դեպ, ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը մեկ տարվա ընթացքում նվազել է 70% - ից մինչև 66% (և սա, ինչպես մեկ տարի առաջ, շուկայում ամենացածր մակարդակն է) ։ "Ռեգո Ինշուրանս" -ի ԱՊՊԱ ապահովագրով տրանսպորտային միջոցների թիվը մի փոքր պակաս է՝ 126,223 հազար միավոր, որի ԱՊՊԱ-ի վնասաբերության գործակիցը մեկ տարվա ընթացքում նվազել է 71% - ից մինչև 70%: Հաշվետու ժամանակահատվածում ԱՊՊԱ գծով վնասաբերության ամենաբարձր գործակիցը «Արմենիա Ինշուրանս»-ում է՝ 81% (մեկ տարի առաջվա 72% - ի դիմաց), և այդ ԱԸ-ն զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը ԱՊՊԱ-
ապահովագրերով տրանսպորտային միջոցների թվով (113,626 հազար միավոր): Գործող ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրական վճարների ամենամեծ ծավալն ապահովում են Նաիրի Ինշուրանսն ու ԻՆԳՈ-ն՝ 5-4.6 մլրդ դրամ (ընդհանուր ծավալի 20-18%), սակայն փոխհատուցումների գծով տվյալ դասում գրեթե նույն ծավալներով առաջատար են «Արմենիա Ինշուրանս»-ն ու «Նաիրի Ինշուրանս»-ը՝ 3.4 - 3.3 մլրդ դրամ (ընդհանուր ծավալի 20-19.5%):
ՃՏՊ-ների պարզեցված ձևակերպման (եվրարձանագրություն) դեպքերի համար առավել մեծ վճարումներով աչքի են ընկնում «Արմենիա Ինշուրանս»-ն ու «ԼԻԳԱ Ինշուրանս»-ը՝ 577.3 - 550.7 (շուկայի ընդհանուր ծավալի 20-19.4%): Առաջատար E-ապահովագրերի թիվը գրանցվել է «ԻՆԳՈ Ինշուրանս»-ում ՝ 149,637 հազար (շուկայում այդ պայմանագրերի ընդհանուր թվի 41%-ը), իսկ 2 - րդ հորիզոնականում «Արմենիա Ինշուրանս»-ն է՝ 87,316 հազար (24%): Գործող պայմանագրերի ընդհանուր թվով առաջին երկու հորիզոնականներն զբաղեցնում են «ՌԵԳՈ Ինշուրանս»-ը և «Արմենիա Ինշուրանս»-ը, համապատասխանաբար, 215,1 հազար և 194,9 հազար (կամ շուկայում ընդհանուր թվի 21% և 19%):
Նշենք, որ 2023 թվականի ապրիլից Հայաստանի ապահովագրական շուկայում մեկնարկել է անցումը ԱՊՊԱ սակագների ազատականացման, և արդեն եռամսյակից հետո այդ դասի վնասաբերության գործակիցը սկսել է աճել ։ Այդ միտումը պահպանվել է մինչև 2025 թվականը, որի սկզբում ՝ փետրվարից, ԱՊՊԱ սակագների էական աճը թույլ է տվել ապահովագրական ընկերություններին զգալիորեն բարձրացնել իրենց գործունեության արդյունավետության մակարդակը, և վնասաբերության գործակիցը նվազել է։
Հիշեցնենք, որ Հայաստանում 2023թ. հուլիսի վերջից գործում է արդեն 7 ապահովագրական ընկերություն, քանի որ շուկա է վերադարձել "ԷՖԵՍ" ապահովագրական ընկերությունը, որն առայժմ պատրաստվում է մտնել ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) հատված ։ (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 30.09.2025 թ. դրությամբ կազմել է 382,52 դրամ/1դոլար՝ 30.09.2024 թ. 387,29 դրամ/1դոլարի դիմաց):