Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2025 12:16
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում անշարժ գույքին առնչվող որոշ գործարքներ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային ձեւաչափով

Հայաստանում անշարժ գույքին առնչվող որոշ գործարքներ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային ձեւաչափով

Արմինֆո.Հայաստանում անշարժ գույքին առնչվող որոշ գործարքներ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային ձեւաչափով։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 15-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" օրենքում առաջին ընթերցմամբ ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

 

Ներկայացնելով փոփոխությունները՝ Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը նշել է, որ Կադաստրի կոմիտեում որոշ պայմանագրերի կնքման դեպքում վաճառողն ու գնորդը հնարավորություն կունենան "ես եմ" նույնականացման համակարգի միջոցով կազմված և ստորագրված պայմանագիրը ստորագրել իրենց համակարգիչներից, էլեկտրոնային թվային ստորագրությամբ իրենց հեռախոսներից, իսկ ստորագրելուց հետո պայմանագիրը ներկայացնել իրավունքի պետական գրանցման:

 

"Այդ աշխատանքների ավարտից հետո համակարգը ավտոմատ կերպով կիրականացնի գնորդի իրավունքների պետական գրանցում և վաճառողի իրավունքների դադարեցում։ Այսինքն, մենք ներդնելու ենք նոր գործիքակազմ, որը կօգնի հեշտացնել գրանցամատյանների աշխատանքային ծավալը, ինչպես նաև կարագացնի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը", - նշել է Թովմասյանը, հավելելով, որ օրենքում փոփոխությունն իրականացվում է փորձնական կարգով և գործելու է 1,5 տարի։ ՀՀ կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարանը հասանելի կդառնա, որպեսզի գործարքներ կատարելուց հետո դրա մասնակիցները անձնական աշխատասենյակների միջոցով կարողանան առցանց հասանելիություն ունենալ տեղեկատվությանը: Ընդ որում, գործարքի մասին պայմանագրում պետք է միայն գնորդի էլեկտրոնային ստորագրությունը։ Գործարքների ձևակերպման ողջ էլեկտրոնային համակարգը կդառնա անվճար։ Դրանք կատարելուց անմիջապես հետո համակարգը ավտոմատ կերպով կստեղծի անշարժ գույքի իրավունք: