Արմինֆո.ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարում հիփոթեքային վարկավորման պայմանագրերում: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 15-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված Քաղաքացիական օրենսգրքի եւ "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" օրենքիշ փոփոխություններին:
Ինչպես իր ելույթում նշել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, նախատեսվում է, որ այդ պայմանագրերը իրավունքների պետական գրանցման կարող են ներկայացվել առանց նոտարական վավերացման: Փոփոխություններն ուղղված են մի քանի կարևոր խնդիրների լուծմանը։ Նախ ՝ ՀՀ-ում հիփոթեքային վարկի միջոցով անշարժ գույք ձեռք բերել ցանկացող, բայց ՀՀ-ից դուրս բնակվող անձինք առքուվաճառքի պայմանագրերը կկնքեն հեռավար ՝ էլեկտրոնային հարթակների միջոցով, ինչը հիմք կհանդիսանա իրավունքների պետական գրանցման համար:
Հաջորդ խնդիրն ուղղված է անշարժ գույքի շուկայի զարգացմանը։ "Մենք, հետևողականորեն զարգացնելով անշարժ գույքի շուկան, պարտավոր ենք ներդնել այն գործիքները, որոնք այսօր հասանելի են զարգացած շուկաներում, և որոնցից հաճախ օգտվում են ներդրողները", - ընդգծել է բանախոսը ՝ կարևոր համարելով նոր գործիքակազմի ներդրումը: Նա նաև նշել է, որ օրենքի ընդունումից հետո կառավարությունը կսահմանի պայմանագրի օրինակի ձև, որը հիմք կհանդիսանա բանկերի, գնորդների և վաճառողների միջև պայմանագրերի կնքման համար:
Այդուհանդերձ, քննարկումների արդյունքում որոշվել է, որ կողմերի խնդրանքով նոտարական կարգով վավերացված պայմանագրերի օգտագործումը կշարունակվի որպես այլընտրանք