
Արմինֆո. Հայաստանը World Travel Awards 2025 մրցանակաբաշխության շրջանակում առաջադրվել է, որպես Աշխարհի առաջատար մշակութային ժառանգության ուղղություն (World’s Leading Heritage Destination 2025)։ Այդ մասին հաղորդում է Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Այս նշանակալի առաջադրումը բարձր գնահատական է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը, պատմական հուշարձաններին և դարավոր ավանդույթներին, որոնք շարունակում են ոգեշնչել աշխարհի հազարավոր զբոսաշրջիկներին։
Քվեարկությունը բաց է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 26-ը։ Քվեարկեք Հայաստանի օգտին և աջակցեք մեր երկրին այս կարևոր միջազգային ճանաչումը ստանալու գործում։
Քվեարկել կարելի է այստեղ՝ https://notifications.worldtravelawards.com/.../y-l.../ ։ Եկե՛ք միասին ցույց տանք աշխարհի՛ն Հայաստանի գեղեցկությունն ու ոգին», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ World Travel Awards մրցանակաբաշխությունը սահմանվել է 1993 թվականին և կոչված է բացահայտելու լավագույն առաջարկները զբոսաշրջության, ճանապարհորդության և հյուրընկալության ոլորտներում: Անցած 30 տարիների ընթացքում մրցանակը դարձել է նշված ոլորտների բարձր չափանիշները երաշխավորող որակի յուրօրինակ նշան