
Արմինֆո.Վերջին 2-3 տարիներին զգալի հետաքրքրություն է նկատվում Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ։ Այդ մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը՝ Առևտրի և ներդրումների միջազգային համաժողովի շրջանակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակվի հարցին:
Մասնավորապես, նա ընդգծել է, որ հիմնական ոլորտները, որոնցով հետաքրքրված են ներդրողները, վերականգնվող էներգետիկան է, գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը:
«Օրինակ, զբոսաշրջության ոլորտում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել ։ Ասիայից, մասնավորապես, Չինաստանից, Թաիլանդից, Վիետնամից, Հնդկաստանից զբոսաշրջիկների թիվը վերջին 3 տարում աճել է 5 անգամ։ Առաջին հայացքից՝ կարելի է մտածել, որ դա Հնդկաստանից աշխատանքային միգրանտների շնորհիվ է, բայց երբ ավելի մանրամասն վերլուծում ենք, տեսնում ենք, որ նման աճ ապահովվել է չինացի զբոսաշրջիկների հաշվին", - պատմել է Պատվականյանը։
ՎԶԵԲ-ի ուսումնասիրությունների համաձայն, ինչպես նա շարունակել է, նման դինամիկան կապված է, առաջին հերթին, Չինաստանի քաղաքացիների համար գործող առանց վիզայի ռեժիմի, ինչպես նաև ուղիղ չվերթների գործարկման և Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության նկատմամբ մեծ հետաքրքրության հետ: Միաժամանակ, Պատվականյանը նշել է, որ չինացի զբոսաշրջիկները, գալով մեր երկիր, հիմնականում, գնում են համատեղ զբոսաշրջային փաթեթներ, որպեսզի այցելեն Հայաստան և Վրաստան:
Նշենք, որ ըստ Զբոսաշրջության կոմիտեի տվյալների, հունվար-սեպտեմբեր ամիսներին Չինաստանից Հայաստան է այցելել 34 265 զբոսաշրջիկ, ինչը 42 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ընդհանուր առմամբ, չինացի զբոսաշրջիկները կազմում են ընդամենը 2%:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի տնտեսության իրական հատվածում ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է տարեկան 55,3% - ով ՝ կազմելով 125 մլն դոլար (48 մլրդ դրամ)՝ 276.4 մլն դոլարից (107.3 մլրդ դրամ) ։ Ընդ որում, օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը (ՕՈՒՆ) բաացասական 56.5 մլն դոլարից (21.9 մլրդ դրամ) հասել է դրական 13.1 մլն դոլարի (5 մլրդ դրամ) ՝ տարեկան կտրվածքով աճելով 2.2 անգամ